ՔՀԿ-ների համար նոր դրամաշնորհային հայտարարություն
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի (Քաունթերփարթ) կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան ՔՀԿ-ներին ներկայացնելու հայտ ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավմանը նպաստող գործողությունների իրականացման համար՝ շեշտադրումն անելով ներքոհիշյալ թեմաների վրա․
- ՔՀԿ-ների ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիայի և «1%-ի օրենքի» (որը թույլ է տալիս ֆիզիկական անձանց եկամտահարկի 1%-ը նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպություններին՝ առանց եկամտի կորստի) ընդունմանն աջակցող գործողությունների իրականացման անհրաժեշտությունը․
- Դրամաշնորհները որպես «ծառայությունների մատուցման» տեսակ դիտարկելու Պետական եկամուտների կոմիտեի մոտեցման վերանայում, որի դեպքում կազմակերպության տարեկան շրջանառության 115 միլիոն ՀՀ դրամի շեմն ավելի հեշտ է գերազանցվում՝ դարձնելով նրանց ԱԱՀ վճարող․
- ՔՀԿ-ների, պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման մեխանիզմների բարելավում՝ ՔՀԿ-ների հանրային իմիջի բարձրացման միջոցով։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով