
ՔՀԿ-ների համար նոր դրամաշնորհային հայտարարություն
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան ՔՀԿ-ներին ներկայացնելու հայտ ՔՀԿ-ների ֆինանսական կայունության բարելավմանը նպաստող գործողությունների իրականացման համար՝ շեշտադրումն անելով ներքոհիշյալ թեմաների վրա․
• ՔՀԿ-ների, պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերային հարաբերությունների խթանման մեխանիզմներ (CPPP).
• Տեղական կազմակերպությունների կողմից բարեգործության խթանում․
• Նորարարական և (կամ) կայուն ֆինանսական մեխանիզմներ ՔՀԿ-ների համար․
• Այլ նախաձեռնություններ, որոնք ի վերջո կնպաստեն ՔՀԿ-ների ֆինանսական կայունությանը:
Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով․ հայտարարություն