Հուլիս 2022թ․ — Հուլիս 2027թ․ Հայաստանի ջրային ոլորտի կառավարման բարելավում՝ հանուն կայուն տնտեսական աճի, ԱՄՆ ՄԶԳ
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին վերաձևակերպել ջրային ոլորտի կառավարման իր մոտեցումները և ստեղծել ջրի հասանելիության հավասար հնարավորություններ՝ միաժամանակ կառավարելով բնապահպանական թողքը, խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Ապահովել պահանջարկի վրա հիմնված տեխնիկական աջակցություն և իրականացնելու է վերապատրաստում ինչպես ընդհանուր, այնպես էլ աշխատանքի վայրում՝ աջակցելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, այլ պետական կառույցներին, այդ թվում՝ ազգային, ջրավազանային և համայնքային մակարդակներում։
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի ջրային ռեսուրսների կառավարման ու օգտագործման վրա ազդող համակարգերն ու հաստատությունները որդեգրեն անաչառ, ողջամիտ, փաստահենք քաղաքականություն և գործելակերպ։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄ
Ուսումնասիրել փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրերում նորարարական լավագույն գործելակերպի կիրառման նպատակով մասնավոր հատվածի և ակադեմիական կառույցների մասնակցության տարբեր ձևաչափեր։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Բարելավել հարևան պետությունների, ակադեմիական կառույցների և գիտա-հետազոտական հաստատությունների հետ համագործակցության ջանքերը, որոնք ուղղված կլինեն մշակելու և կիրառելու ջրային ընդհանուր ռեսուրսների համակառավարման իրավական փաստաթղթեր։ Կներդրվի նաև ժամանակակից գործիքակազմ, որը կնպաստի փաստերի վրա հիմնված որոշումների կայացմանը և կընդլայնի տնտեսական օգուտները։
ՋՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Բարելավել խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը՝ իրականացնելով փոքրածավալ ենթակառուցվածքային ծրագրեր
Շահառուներ՝ 20,000 բնակիչ Հայաստանի ողջ տարածքում, Բնապահպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ջրային կոմիտե, համայնքներ:
Ակնկալվող արդյունքները.
Թարմացվել է ջրի մոնիտորինգի 10 կետ
8 օրենք, քաղաքականություն, կանոնակարգ ջրային ոլորտի կառավարումը բարելավելու համար
Իրականացվել է ոռոգման/խմելու ջրի 20 փոքրամաշտաբ ծրագիր
Իրականացվել է ջրի մաքրման 6 ծրագիր
Խնայվել է 9 մլն խմ ջուր
Խնայվել է 8 ՄՎտժ էլեկտրաէներգիա
Ֆինանսավորում։ ԱՄՆ ՄԶԳ
Ծրագիրն իրականացվում է Դելոյթ Քոնսալթինգի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադոյի Բոլդերի համալսարանի, REC Կովկասի հետ համագործակցությամբ