Մայիս –Օգոստոս, 2011- Հայաստանի ապակենտրոնացման ռազմավարություն. Տեղական ժողովրդավարություն և քաղաքացիների մասնակցություն (լոթ 4)
Ծրագրի նպատակն է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման տեսլականի շրջանակներում մշակել հանրային մասնակցությունը խթանելու մոտեցումներ։
Ծրագրի արդյունքում գործընկերների համատեղ ջանքերով կստեղծվի Հայաստանի ապակենտրոնացման ռազմավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կունենան ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և գործողությունների ուղեցույց՝ քաղաքացիների՝ տեղական ինքնակառավարման գործերին մասնակցելու իրավունքը երաշխավորելու նպատակով։
Ֆինանսավորող կազմակերպություն.ԱՄՆ ՄԶԳ/Քաունթերփարթ ինթերնեշնլ Երկրներ/մարզեր/համայնքներ. Երեւան, Հայաստան Գործընկեր. Համայնքների ֆինանսիստների ասոցիացիա, Հայաստանի համայնքների միություն, Հայաստանի ավագանիների միություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Տեղեկատվական համակարգերի զարգացման և ուսուցման կենտրոն |