Հոկտեմբեր 2009- Մարտ 2010-Հաղորդակցություն առանց սահմանների

Ծրագիրի միջոցով ծրագրային համայնքներում (Նոյեմբերյան և Ալավերդի) ներմուծվեց և գործնականում իրականացվեց տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության (ԶԼՄ-ներ և ՀԿ-ներ) միջև հաղորդակցության բարելավման մոդել (ստեղծված վերոնշյալ նիդերլանդական ՄԱԹՐԱ ծրագրի շրջանակներում): Համայնքային գրադրարաններին ցուցաբերվեց աջակցություն` դարձնելով նրանց համայնքային կենտրոններ, որտեղ տեղական ՀԿ-ների նախաձեռնությամբ շահագրգիռ կողմերը քննարկումներ անցկացրեցին համայնքի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, հեռուստալուսաբանումների շնորհիվ բարձրացավ քաղաքացիների իրազեկությունը իրենց համայնքում կատարվող աշխատանքների մասին:

Ֆինանսավորող կազմակերպություն. ԱՄՆ դեսպանատուն, Հայաստան
Երկրներ/մարզեր/համայնքներ. Հայաստան 2 մարզեր, 2 քաղաք
Շահառուներ. 2 գրադարան,
2 քաղաքապետարան,
2 ՀԿ,
2 մեդիա