«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ  Օրենսդրական գործընթացների փորձագետ

«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ Օրենսդրական գործընթացների փորձագետ

Օրենսդրական գործընթացների փորձագետ.

Ծառայությունների նկարագրությունը, ծավալը և ժամկետը

  1. Նախապատմություն

«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի նպատակներից է հզորացնել տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները` մասնակցելու և իրենց մասնագիտական ներդրումը ունենալու օրենսդրական բարեփոխումների գործընթացներում, ինչպես նաև ապահովելու հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ԳՔՀ-ն աջակցելու է ՀՀ կառավարությանը՝ բարելավելու ՀՀ նախարարին կից հանրային խորհուրդների, հանրային մասնակցությունն ապահովող թվային գործիքների իրավական կարգավորումները, որոնք հնարավորույթւն կտան ստեղծելու պետություն-քաղհասարակություն փոխգործակցության ճկուն և նորարարական մեխանիզմներ։

Աջակցության տրամադրման շրջանակում մասնավորապես կմշակվեն, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft) բարեփոխման և նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված առաջարկները:

  • Փորձագիտական գործունեության նպատակը

Փորձագետից կպահանջվի իրականացնել հետևյալ գործողությունները՝

  1. Մշակել  նախարարին կից հասարակական խորհուրդների (ՀԽ) գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված առաջարկություններ՝ ներկայացնելով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր,  որոնք կապահովեն խորհուրդների  մասնակցությունը կառավարության կամ նախարարության որոշումների կայացման տարբեր փուլերում, ՔՀԿ-ների դերի բարձրացումը, ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև տրամադրել խորհուրդների ձևավորման, գործունեության և հետադարձ կապի վերաբերյալ գործուն մեխանիզմներ։ Խորհրդատուի կողմից ակնկալվում է ակտիվ համագործակցություն նախկինում կամ ներկայումս ՀԽ-ներում ներգրավված ՔՀԿ-ների հետ՝ խնդիրների բացահայտման և առաջարկվող լուծումների շուրջ կարծքիներ և առաջարկներ ստանալու նպատակով։ 
  • Մշակել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft) բարեփոխման, արդյունավետության բարելավմանն ուղղված իրավական ակտերում փոփոխությունների վերաբերյալ իրավական ակտի նախագծեր, հատկապես շեշտադրելով այն մեխանիզմները, որոնք կապահովեն և կհեշտացնեն հանրության/քաղհասարակության կողմից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և մեկնաբանություններ ներկայացնելը, տրամաբանված վիճակագրության սահմանումը, ինչպես նաև հետադարձ կապի որակական բարելավումը։
  • Սերտորեն համագործակցել ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԳՔՀ ծրագրի մասնագետների հետ վերոհիշյալ իրավական ակտերի մշակման ընթացքում։
  • Ըստ անհրաժեշտության հանդիպումներ ունենալ ՔՀԿ և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների հետ։
  • Ներկայացնել մշակված իրավական ակտերի նախագծերը պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպումները քաղհասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպելու է ԳՔՀ ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի օժանդակությամբ։
  • Ներկայացնել հաշվետվություն «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրային թիմին իրականացրած աշխատանքների վերաբերյալ՝ ըստ ծրագրի կողմից տրամադրված ձևաչափի։  

Դիմելու ընթացակարգը.

Մրցույթին մասնակցելու համար անձը info@urbanfoundation.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ;
  2. Փորձագիտական ծառայության համար ակնկալվող ժամավճարը։

Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:

«Թեմա» դաշտում պետք է նշել «Օրենսդրական գործընթացների փորձագետ»։ 

Դիմումի ներկայացման վերջնաժամկետ. 29 հուլիսի, 2024թ