
«ԳՈՐԾՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ
Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպությունը, հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հնգամյա (2022-2027) «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և hանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ — կառավարություն երկխոսությունը:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ համապատասխան որակավորում ունեցող բիզնես գործընկերության զարգացման մասնագետի համար՝ ՔՀԿ-ների համար մասնավոր ոլորտի հետ համագործակցության վերաբերյալ դասընթաց և անհատական խորհրդատվություն անցկացնելու համար։
Հիմնական պարտականություններ՝
- Ուսուցանել հաղորդակցության և մարքեթինգի հիմունքներ, որոնք ուղղված են մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։
- Հիմնվելով լավագույն փորձի և գործիքների վրա՝ օգնել կազմակերպություններին բարելավել իրենց հաղորդակցության մեթոդները մասնավոր հատվածի հետ։
- Օգնել ՔՀԿ-ներին ձևավորել նոր համագործակցություն մասնավոր հատվածի ընկերությունների հետ։
- Ներկայացնել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են խթանել ՔՀԿ-ների գործունեությունը իրենց համայնքում։
Պահանջներ՝
- Մասնավոր ընկերությունում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ։
- ՔՀԿ-ների դիրքավորման և քաղհասարակության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների հիմնավոր պատկերացում։
- Տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության և կապերի հաստատման փորձառություն։
- Հայաստանում հասարակական և մասնավոր հատվածի միջև համագործակցության ձևավորման փորձառություն։
- Հաղորդակցության և մարքեթինգի ոլորտային գիտելիքներ։
- Դասընթաց վարելու փորձառություն։
Ինչպես դիմել՝
Ուղարկեք Ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ info@urbanfoundation.am, նամակի վերնագրում նշելով «Բիզնես գործընկերության զարգացման մասնագետ»։ Նամակին հարկավոր է կցել նաև դասընթացի ձևաչափը և դասավանդվող թեմաները, ինչպես նաև դասընթացի և յուրաքանչյուր խորհրդատվության համար ակնկալվող վճարը։
Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 5, 2025թ․: