Առաջնորդների խմբի հավաքագրման հայտ

Առաջնորդների խմբի հավաքագրման հայտ

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող « CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն
զարգացում » եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան
բազմաբնակավայր համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։
Ծրագրի շրջանակներում Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսվում է ձևավորել
«Համայնքային առաջնորդների թիմ»-եր (ՀԱԹ/LLT):
CapSLoc ծրագիրը հրավիրում է համայնքին նվիրված և խելամիտ առաջնորդներին դառնալ «Համայնքային
առաջնորդների թիմի» անդամ:
ՀԱԹ-ի անդամ կարող են դառնալ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները, ովքեր՝
 Առնվազն 15 տարեկան են,
 Հետաքրքրված են համայնքային կյանքի դրական փոփոխությամբ,
 Մասնավոր հատվածի ներկայացուցիչներ (բիզնես) են,
 Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են,
 Տեղական իշխանության ներկայացուցիչներ են:

«Համայնքային առաջնորդների թիմի» անդամները CapSLoc ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարիներին
հնարավորություն կունենան՝
 Մասնակցել կրթական դասընթացների,
 Իրականացնել համայնքային նախաձեռնություններ՝ ստանալով ֆինանսական աջակցություն,
 Մասնակցել փորձի փոխանակման այցերի,
 Ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացներում և այլն։
Ընտրության փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝

https://t.ly/2SEx


Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտատուների մոտիվացիայի, տարածքային և ոլորտային բազմազանության
ապահովման և գենդերային բալանսի պահպանման հիման վրա: Ընտրության համար հիմք է հանդիսանալու նաև հետևյալ
չափանիշը․ համայնքի/բնակավայրի զարգացման վերաբերյալ հայտատուի ներկայացրած
պատկերացումները/կոնցեպտը/տեսլականը ( կես էջի սահմաններում)։
Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցների արդյունքում կկատարվի
մասնակիցների վերջնական ընտրությունը։
Գրանցվել կարող եք մինչև ապրիլի 30-ը։

Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական
Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ

Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության
զարգացման ՀԿ-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի, «Հայկական Կարիտաս»
բարեսիրական ՀԿ-ի և «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepnp6XvK5c53HlgVyFw5nzP7IKIT8v-jUnicRPiri6KxH3jw/viewform