ԱՄՆ-ի, Էկվադորի և Հայաստանի գործընկերների պատվիրակությունը մասնակցեց OGP Estonia գլոբալ գագաթնաժողովին
Քաունթերփարթի պատվիրակությունը, որը կազմված էր ԱՄՆ-ի գլխամասային գրասենյակի, ինչպես նաև Էկվադորում և Հայաստանում իրականացվող ծրագրերի ներկայացուցիչներից, մասնակցել է Բաց կառավարման գործընկերության (ԲԳԿ) Էստոնիայի գագաթնաժողովին և աջակցել վերջինիս շրջանակներում ժողովրդավարության, թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի և ամբողջ աշխարհում այդ գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության խթանման նախաձեռնություններին (#OGPEstonia): Մենք ողջունում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ ՄԶԳ-ն (#USAID) մտադիր է համագործակցել ԲԳԿ-ի (#OGP) հետ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Քաունթերփարթը խորապես հավատում է, որ ԲԳԿ-ի շրջանակում գործող մեխանիզմները նպաստում են են տեղական կարիքներից բխող նախաձեռնությունների զարգացմանը: