«Կանաչ Թալին» նախաձեռնություն


«Կանաչ Թալին» ծրագրի շրջանակներում Ուրբան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվել է հանրային քննարկում, որին մասնակցել են Բնապահպանության նախարարության, Թալինի քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Քննարկման ժամանակ ներկաները կարծիքներ փոխանակեցին Թալինի բնակչությանը մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության աստիճանաբար նվազեցմանը մասնակից դարձնելու վերաբերյալ։
Թալինի գեղարվեստի դպրոցին սաներին առաջարկվեց պատրաստել «Կանաչ Թալինի» խորհրդանշանը, որը կզետեղվի հանրային կրթության ու տեղեկատվական նյութերի վրա։ Միաժամանակ, Թալինում իրականացվում են հարցումներ՝ պարզելու համար առեւտրի կետերում պլաստիկ թափոնների շրջանառության ծավալները՝ ծրագրի արդյունքում դրանց նվազումը արձանագրելու համար։