ՎԵԲ-ծրագրավորողի աշխատանքի հայտարարություն

Երևան                                                                                     Հունվարի 31, 2019

ՎԵԲ-ծրագրավորողի աշխատանքի նկարագրություն` ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (WRMA)՝ ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի ստեղծման համար:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ընդունում է դիմումներ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստորև նկարագրված աշխատանքները կատարելու համար։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

 

Աշխատանքի նպատակը

Աշխատանքի նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը էլեկտրոնային կառավարման և թափանցիկության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ ստեղծել հարթակ ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հայտերի ներկայացման, դրանց ընթացքի և կարգավիճակի վերահսկման համար։

Առցանց հարթակը կաջակցի՝

  • Ներկայացնել ջրօգտագործման թույտվության հայտեր,
  • Ներբեռնել փաստաթղթեր,
  • Հետևել դիմումների գործընթացին,
  • Տրամադրել հետադարձ կապի հնարավորություններ,
  • Տեղեկացնել ընդունված որոշումների մասին,
  • Ապահովել կապ ջրային թույլտվությունների հետ կապված համապատասխան ձևաթղթերի և օրենսդրության, ինչպես նաև այլ փաստաթղթերի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքի միջև

Առցանց հարթակը պետք է փոխկապակցված լինի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի հետ։

 

Առաջադրանքները

  • Ուսումնասիրել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքը և ներկայացնել առցանց հարթակ ստեղծելու գործողությունների ծրագիր։
  • Մշակել ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի կառուցվածքը և ինտերֆեյսը։
  • Իրականացնել ջրօգտագործման թույլտվության դիմումների ներկայացման առցանց հարթակի վեբ-ծրագրավորում։
  • Իրականացնել առցանց հարթակի փորձարկում և գործարկում։
  • Մշակել հարթակից օգտվելու ձեռնարկի պատրաստում։
  • Իրականացնել առցանց հարթակից օգտվելու դասընթացներ՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, մասնավորապես՝ ջրավազանային կառավարման տարածքային բաժինների աշխատակիցների համար։

Ընտրված վեբ-ծրագրավորողը պետք է սերտորեն համագործակցի ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ASPIRED ծրագրի տվյալների բազայի ծրագրավորողի հետ, ով միաժամանակ համագործակցում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հետ՝ Ջրային պետական կադաստրի տվյալների բազայի բարելավման ուղղությամբ։

Պահանջվող արդյունքները

 

  • Ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակ՝ ներառյալ ելակետային կոդը (source code)
  • Առցանց հարթակից օգտվելու ձեռնարկ

 

Առաջադրանքի տևողություն

Առաջադրանքը պետք է իրականացվի պայմանագրի կնքման պահից 7 ամսվա ընթացքում։

Ժամանակացույց

N Գործողություն Իրականացման ժամանակահատված
1 Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքի ուսումնասիրություն, գնահատում և հարթակի ստեղծման գործողությունների ծրագրի մշակում Մարտ 2019
2 Մշակել ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի կառուցվածք և ինտերֆեյս Ապրիլ 2019
3 Ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի վեբ-ծրագրավորում Մարտ-հունիս, 2019
4 Առցանց հարթակի փորձարկում և գործարկում Հուլիս, 2019
5 Հարթակից օգտվելու ձեռնարկի պատրաստում Օգոստոս, 2019
5 Դասընթացներ՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, մասնավորապես՝  ջրավազանային կառավարման տարածքային բաժինների աշխատակիցների համար։ Սեպտեմբեր, 2019

Առաջադրանքի նախնական սկիզբ՝ Մարտի 1, 2019։

Դիմումների ընթացակարգեր

Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները  avanoyan@urbanfoundation.am հասցեին մինչև ս․թ․փետրվարի 10-ը ներառյալ՝ թեմայի տողում նշելով «Վեբ-ծրագրավորող»։