Հասարակության հետ կապերի ապահովման փորձագետ
Ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունը հայաստանյան «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2022-2027թթ. իրականացնում է «Գործուն քաղաքացիական հասարակություն» հնգամյա ծրագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակներից է աջակցել պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ նպաստելու պետություն-քաղհասարակություն փոխգործակցությանը։
Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ համապատասխան որակավորում ունեցող փորձագետի ընտրության համար՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համար «Հասարակության հետ կապերի ապահովում» մոդուլի մշակման փորձագիտական ծառայություններ մատուցելու նպատակով։
Ծառայությունների նկարագրությունը, ծավալը և ժամկետը
Փորձագետից կպահանջվի իրականացնել հետևյալ գործողությունները՝
- Մշակել «Հասարակության հետ կապերի ապահովում» թեմայով մոդուլ, որը հնարավորություն կտա պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետներին․
- կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները հասարակության հետ հաղորդակցման տեխնոլոգիաներին տիրապետելու ուղղությամբ;
- հաղորդակցման թեմայով կամ լսարանով պայմանավորված ընտրելու հանդիպման կամ քննարկման ճիշտ ձևաչափ;
- ելնելով ռազմավարական գործոնների ախտորոշումից՝ ճիշտ կողմնորոշվելու ուղերձի, մամուլի հաղորդագրության, լրատվամիջոցի, նյութի տևողության ընտրության և այլ հարցում;
- արդյունավետ համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ստանալով հետադարձ կապ և կառուցողական առաջարկություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Մոդուլը իր մեջ պետք է ներառի օրինակների պատկերային նկարագություն։
- Սերտորեն համագործակցել քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակազմի և ԳՔՀ ծրագրի մասնագետների հետ վերոհիշյալ մոդուլի մշակման ընթացքում։
- Ներկայացնել մշակված մոդուլի նախագիծը քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչներին և, անհրաժեշտության դեպքում, կատարել համապատասխան փոփոխություններ։
- Ներկայացնել մոդուլի վերջնական տարբերակը քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչներին և ԳՔՀ ծրագրային աշխատակազմին։
Պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները մոդուլի կիրառման արդյունքում հնարավորություն կունենան․
- ստեղծել հանրության և համապատասխան պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ կապ, վստահելի հարաբերությունների պահպանում, պետական կառավարման մարմինների աշխատանքի մասին հանրությանը տեղեկացնելուն և վերջիններիս կողմից տեղեկացված լինելուն;
- ապահովել երկկողմանի հաղորդակցություն, որը կարևոր դեր կխաղա պետական կառավարման մարմինների գործունեության արդյունավետության հարցում;
- բարձրացնել հասարակության կողմից պետական համակարգի նկատմամբ վստահության;
- լուծել պետական կառավարման մարմինների և քաղաքացիների հարաբերությունների հիմնախնդիրը։
Առաջադրանքի տևողությունը՝ 3 ամիս պայմանագիրը ստորագրելու օրվանից
Դիմելու ընթացակարգը.
Մրցույթին մասնակցելու համար անձը info@urbanfoundation.am էլ․ փոստին պետք է ներկայացնի`
- Ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ;
- Մոդուլի մշակման համար անհրաժեշտ օրերի քանակը և ակնկալվող օրավարձը։
Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:
«Թեմա» դաշտում պետք է նշել «Մոդուլի մշակման փորձագետ»։
Դիմումի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 4, 2024թ․