news

Երիտասարդները՝ իրազեկված քաղաքացիներ

Ապրիլից հուլիս ամիսների ընթացքում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Երիտասարդները՝ իրազեկված քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում իրականացրել է դասընթացների շարք երիտասարդների շրջանում՝ Հայաստանի մի շարք քաղաքներում (Ալավերդի, Վայք, Գյումրի, Ստեփանավան, Արմավիր): Հիմնական թեմաները, որոնց շուրջ կազմվել են դասընթացները, ներառում են ժողովրդավարության սկզբունքներն ու արժեքները, Հայաստանի եվրոպական եւ եվրասիական հնարավորությունները: Կազմակերպության մասնագետների հետ միասին դասընթացներին մասնակցել են անվանի փորձագետներ Արա Պապյանը եւ Անուշ Սեդրակյանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից:

:download