Շահերի պաշտպանության կամ մոնիթորինգի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում հայտարարվում է Շահերի պաշտպանության կամ մոնիթորինգի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող անհատ անձանց համար՝ իրականացնելու ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարման/օգտագործման շահերի պաշտպանություն ազգային մակարդակում։ Խրախուսվում է Ծրագրի շրջանակներում ձևավորված ՇՊ ցանցի մեջ ընդգրկված ՀԿ-ների/անհատների և գործընկեր համայնքների ՇՊ խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը մրցույթին։

Մրցույթին վերաբերող հարցերի դեպքում, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 7-ին կայանալիք տեղեկատվական հանդիպմանը գրանցվելու համար խնդրում ենք դիմել «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ, Նունե Հարությունյանին cwp.armenia.2017@gmail.com; հեռ.՝ 011 209 603։

Մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ

ՇՊ քարոզարշավի ռազմավարություն և ճան. քարտեզ

Գանտի աղյուսակ – Հավելված

Բյուջե-հավելված Ա

RFA-PURE-Water- advocacy grant- ARM