ANNOUNCEMENT

ՏԻՄ-ՔՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի
շրջանակներում հայտարարվում է ՏԻՄ- ՔՀԿ համագործակցության փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ,
որոնք նախատեսված են Արարատի և Արմավիրի մարզի՝ Ծրագրի գործընկեր համայնքների (Արարատի մարզի Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար համայնքները և Արմավիրի մարզի Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն համայնքները) կամ նրանց հետ համագործակցող ՀԿ-ների համար՝ իրականացնելու ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարաման/օգտագործման մոնիթորինգ՝ բարելավելու իրենց համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի հասանելիությունը, մատչելիությունը, որակը, ինչպես նաեւ ստորերկրյա ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարումը։

Մրցույթի պահանջներին ծանոթանալու համար օգտվեք կցված նյութերից։
► Follow the link …. ⇒
► Անցնել հղումով …. ⇒

Մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք դիմել «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ, Նոննա Հովհաննիսյանին, cwp.armenia.2017@gmail.com, հեռ.՝ 011 209 603։