ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐ

log final

Մարտ 2017թ – Մարտ 2020թ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր

2017-08-05
Արարատյան դաշտը Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Տարիների ընթացքում անկառավարելի և անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազման, ինչի հետևանքով Արարատյան դաշտի շատ համայնքներ դարձել են ջրազուրկ։ Շահակիր բոլոր կողմերը՝ համայնքները, պետական մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցներն ընդունում են, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

1. Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական) դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում
2. Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկում
3. Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն
4. Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագրեր

Իրականացնող.«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Գործընկերներ. Ազգային ջրային համագործակցություն, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն

Ֆինանսավորում. ԱՄՆ ՄԶԳ

Ծրագրի ամփոփագիր
1_pager_PURE-Water_ ARM

Ծրագրի մեկնարկ. Մամուլի հաղորդագրություն
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ուրբան հիմնադրամ