Առաջինը Հայաստանում

Մեր կազմակերպությունը ԱՌԱՋԻՆՆ է Հայաստանում, որ իրականացրել է.

1. Բնակարանային ապահովում՝ բնակարանի գնման վկայագրերիմեխանիզմով և մոդելի փոխանցում ՀՀ կառավարությանը՝ տեխնիկական աջակցության միջոցով:

2. Աղբի տեսակավորում աղբյուրի մոտ՝ պլաստիկ տարաների տարանջատում:

3.  ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության և տեղական լրատվամիջոցների միջև համագործակցության մոդելի ներմուծում:

4. Մասնակցային կառավարման ձեռնարկի մշակում և հրատարակում ՏԻՄ-երի աշխատակիցների համար:

5. Պլաստիկ տարաների տարանջատում կենցաղային աղբից Հայաստանի գյուղական բնակավայրում (Ախուրյան):

6. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ շենքերի կայունացման նոր մոդել:

7. Պլաստիկ թափոնների վերամշակումից շրջակա միջավայրին չվնասող շինանյութի արտադրության տեխնոլոգիայի ներդրում (Կապան) :