ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈւՐՍՆԵՐ

ԳԱՂԱՓԱՐԱԽԱՂ, ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂ. գաղափարներիմրցույթ«քաղաքացի գիտնականների»համար

1 ԻնքնաՋրաԿառավարում

Գյումրեցի երիտասարդները, մտահոգ լինելով Արարատյան դաշտի ոռոգման ջրի արդյունավետ կառավարման խնդրով, առաջարկում են ստեղծել մի կայք, որըջրօգտագործողներին հնարավորություն կտա առցանց, առանց օպերատորի միջամտության, ինքնուրույն հաշվարկել իրենց անհրաժեշտ և փաստացի ծախսած ջրի ծավալը, դրա համար նախատեսվող վճարի չափը, տեսնել իրենց վճարումներն էլեկտրոնային եղանակով։ Կայքը հնարավորություն կտա մասնակցել որոշումների կայացման գործընթացին, ծանոթանալ ՋՕԸ-երի կառավարման մարմինների որոշումներին և այլ փաստաթղթերին, ներկայացնել հայտեր առցանց եղանակով, հետևել հայտերի ընթացքին և ապահովել հետադարձ կապ։ Գաղափարի իրականացումը կնպաստի ՋՕԸ-երի մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանը։/


2 Հագեցրու ծարավդ սառնորակ ջրով` խնայելով այն սերունդների համար

Սառնորակ ցայտաղբյուրները Հայաստանի այցեքարտերից են և քաղաքային բնապատկերի անբաժանելի մաս են կազմում։ Սակայն այսօր բախվում ենք 2 խնդրի․ցայտաղբյուրներիցջրիանխնահոսքին և ցայտաղբյուրների թվի նվազմանը։ Ծարավ մարդկանց օգնելու նպատակով հնարամիտ երիտասարդների այս խումբը առաջարկում է ստեղծել բջջային հավելված, որը ներբեռնելով՝ ծարավ մարդը քարտեզի վրա կգտնի իրեն ամենամոտ ցայտաղբյուրըև դրան հասնելու ուղղությունը։ Իսկ ցայտաղբյուրի ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու համար, ցայտաղբյուրի վրա տեղադրվում է սենսոր, որի շնորհիվ ցայտաղբյուրին մոտենալիս ջրի շիթը ուժեղանում է, իսկ հեռանալիս՝ նվազում՝ ապահովելով ջրի խնայողություն 3-4 անգամ, առանց անջատելու ջուրը։


հղում ․․․

3 Ջրաչափման «խելացի» համակարգ

Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, տվյալների բազայի թերի լինելը, ոռոգման համակարգում մոնիտորինգի հնարավորության բացակայությունըև ջրաչափման տեխնիկական խնդիրների առկայությունը հուշեցին քաղաքացի գիտնականների այս խմբին մտածել ամբողջ համակարգը «խելացի» դարձնելու մասին։ Այդ նպատակով առաջարկվում է հողամասի գլխամասում տեղադրել ջրաչափ, որի տվյալները «խելացի» տեխնոլոգիայով կներմուծվեն տվյալների բազա և հասանելի կլինեն ջրօգտագործողի բջջային հեռախոսին։ Արդյունքում` ջրօգտագործողը կվճարի իր ծախսած ջրի ծավալին համարժեք։ Ձեռք բերված բոլոր չափիչ սարքերը դառնում են ջրօգտագործողների սեփականությունը, պահպանվում են նրանց կողմից, շարժական են, հեշտ են շահագործվում անգամ ոչ մասնագետ անձանց կողմից։


4.Ջրալուսացույց՝ ջրի խնայողական օգտագործումը խթանելու համար ECOSGreen

Խաչփար համայնքի խմելու ջրի ապագան հուսալի ձեռքերում է։ Քաղաքացի գիտնականները որոշել են վերահսկողության տակ պահել կենտրոնական ջրատարից գյուղ մտնող խողովակաշարով ջրի հոսքը՝ առցանց համակարգին միացված հոսքաչափի միջոցով, որն իր հերթին միացված է «Վեոլիա ջուր» ընկերության ընդունիչ կենտրոնին։ Միևնույն ժամանակ համայնքի որևէ տեսանելի վայրում տեղադրվում է ընդունիչ կենտրոնին միացված «ջրալուսացույց»՝ կարմիր, կանաչ, դեղին ազդանշաններով։ Կախված համայնքում ջրի օգտագործման չափաքանակից վառվում է այս կամ այն գույնը՝ բնակիչներին տեղեկացնելով համայնքում ջրի սպառման ծավալերի մասին և կարմիր լույսով ահազանգելով ջրի վատնումը։


5. Ջրահոսքերի հաշվարկ՝ հեռահար զոնդավորման միջոցով

Քաղաքացի գիտնականների մի խումբ առաջարկում է բարձր տեխնոլոգիաները ի սպաս դնել ֆերմերային տնտեսություններին՝ օգտագործելով արբանյակներից ստացվող ինֆրակարմիր և կարճալիք ինֆրակարմիր ազդանշանների վերլուծության արդյունքում ստացվողՆորմայից տարբերվող խոնավության (NDMI) ինդեքսը։Ճառագայթները արտացոլում են բույսերի մեջ խոնավության պարունակությունը, որը համադրելով բույսի չոր տարրերի պարունակության հետ կարելի է որոշել բույսին անհրաժեշտ ջրի ճշգրիտ քանակը և կարգավորել այն ։


6. Ինտերակտիվֆիլմ-խաղ «Անջուրկամ ջրառատ ապագա»

Ինտերակտիվ-տեղեկատվական ֆիլմ-խաղ առաջարկելով քաղաքացի գիտնականները հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ ֆիլմի հերոս և իր ու իր մերձավորների վարքագծի շնորհիվ կարող է տեսնել այսօրվա ու վաղվա «անջուր» կամ «ջրառատ» ապագան։ Դիտողին առաջարկվում են հարցեր և դրանց պատասխանելու մի քանի տարբերակներ։ Դիտման ընթացքում ընտրված պատասխանների հիման վրա ամբողջանում է այն պատկերը, որը հավանական է տվյալ իրավիճակում։


7. Թակարդ աղբի համար

Նորարարաությունը պարտադիր չէ, որ լինի բարձր տեխնոլոգիաների օժանդակությամբ։ Քաղաքացի գիտնակաները Փոքր Վեդի համայնքի համար առաջարկում են լուծել ոռոգման ցանցերում կուտակվող և ջրահոսքը խոչընդոտող աղբի՝ ջրաբերուկների խնդիրը՝ ցանցանման աղբորսիչ թակարդներ տեղադրելու միջոցով։ Արդյունքում ջրատարները կմնան մաքուր, խցանումներ չեն լինի, ջրի որակը կբարձրանա և շրջակայքը կազատվի գարշահոտությունից։ Ջրաբերուկներով լի ցանցերը կարելի է դատարկել և վերաօգտագործել։ Կարելի է նաև տեսակավորել և վերամշակել հավաքված աղբը։ Այստեղ կաևոր է ոռոգման համակարգը սպասարկող ՋՕԸ-ի և տեղական իշխանության համագործակցությունը հավաքված աղբի պատշաճ տեղափոխումն ապահովելու համար։ Նման նորարարաություն Հայաստանում դեռևս չի կիրառվել և փորձարկելուց հետո կարող է լավ հեռանկարներ ունենալ։


Փոխըմբռնման հուշագիր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի և «Ուրբան» հիմնադրամի միջև

2018թ դեկտեմբերի 16-ին, Ջրային կոմիտեն նախագահ Ինեսսա Գաբայանի և «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում կնքեցին Փոխըմբռնման հուշագիր ջրային ռեսուրսների կառավարումն ու օգտագործումը ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու դարձնելու, ջրօգտագործողների ընկերությունների մասին օրենսդրության բարելավման և ջրային կոմիտեի աշխատակազմի կարողությունների բարձրացման շուրջ համագործակցելու վերաբերյալ։


Նույն օրը ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը մասնակցեց ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարախաղ Գաղափարաքաղ» համայնքային ֆորումին: