ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՄԱԿ-ի GEF-ի միջազգային Լրատուն լուսաբանել է «Ուրբան» հիմնադրամի «Պլաստիկից զերծ Կապան» ծրագիրը

urban logo latest

Որպես լավագույն փորձ՝ ՄԱԿ-ի Գլոբալ բնապահպանական ծրագրի (GEF) միջազգային Լրատուն լուսաբանել է «Ուրբան» հիմնադրամի «Պլաստիկից զերծ Կապան» ծրագիրը (10-12 էջ) և ծրագրի ներկայացնող լուսանկարը ներառել է GEF-ի գլոբալ կայքի գլխավոր պաստառների շարքում (http://www.thegef.org/ ).

Նախաձեռնությունը իրականացվել էր ՄԱԿ-ի Գլոբալ բնապահպանական ծրագրի (GEF) փոքր դրամաշնորհների շրջանակում:
SGP-Chemicals-and-WasteManagement-DigitalFinal

Տեղական ինքնակառավարման հիմունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպման ու անցկացման ուսումնական ձեռնարկներ

Մոդուլների ցանկ

Մոդուլ 1 Ավագանու անդամների կողմնորոշիչ դասընթաց

Մոդուլ 2 ՏԻՄ ոլորտների վերապատրաստման դասընթացի մոդուլ հետևյալ ենթամդուլներով.
2.1 Օրենսդրություն, վարչ. կառ, փոխհարաբերություններ
2.2 Առաջնորդության հմտություններ
2.3 Ռազմավարական պլանավորում
2.4 Համայնքի բյուջեն
2.5 Համայնքի գնումներ
2.6 Գույքի կառավարում
2.7 Ծառայություններ և կատարողական
2.8 Համագործակցություն և գործընկերություն
2.9 Հաղորդակցում
2.10 Մասնակցություն և թափանցիկ կառավարում

Մոդուլ 3 Համակարգչային հմտություններ

Սույն ուսումնական ձեռնարկների մշակումը հնարավոր է դարձել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ ԱՄՆ Միջազագային զարգացման գործակալության հետ No AID-111-LA-10-00001 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Ուսումնական ձեռնարկների բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկայի Միացյալ կառավարության տեսակետների հետ :

Մոդուլների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ :