ԾՐԱԳՐԵՐ

ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔ Է, ԱՄԵՆ ԿԱԹԻԼԸ ԹԱՆԿ Է ԱՄՆ ՄԶԳ-ն, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը Վեդիում նշում են «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»

Վեդի, Արարատի մարզ – Երկրի ջրային պաշարների միայն 1%-ն է քաղցրահամ և պիտանի մարդու օգտագործման և սպառման համար։ Ավելին՝ մարդկանց կողմից ամբողջ աշխարհում սպառվող շշալցված ջրի 90%-ը և ծորակից հոսող ջրի 83%-ը պարունակում են պլաստիկի տարրեր։ Պլաստիկ թափոնների մեծ ծավալները, կլիմայի փոփոխության ազդեցությունը, քաղցրահամ ջրի աճող պահանջարկը և մարդկային գործունեության թողած մեծ հետքը 2017 թվականը դարձրեցին համաշխարհային սակավաջրության տարի։
Հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Արարատի և Արմավիրի գործընկեր համայնքների հետ միասին նշեցին «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»։ Վեդիում անցկացված հանրային միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ, նպաստել ջրօգտագործողների վարքագծի փոփոխությանը։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը, Արարատի մարզպետի տեղակալը, Վեդի համայնքի ղեկավարը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին։
«Այսօր, երբ մենք նշում ենք «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը», շատ ոգևորիչ է տեսնել Հայաստանի ջրային ռեսուրսներն առավել կայուն օգտագործելու և կառավարելու նման խանդավառություն և հանձնառություն։ Արարատյան դաշտի սահմանափակ, սակայն արժեքավոր ջրային պաշարները մեր շարունակական ուշադրության կարիքն ունեն, և ԱՄՆ կառավարությունը շարունակելու է աջակցել այս թանկարժեք ռեսուրսի արդյունավետ օգտագործմանն ուղղված Հայաստանի ջանքերին»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 500 մասնակից՝ ներառյալ երեխաներ և երիտասարդներ, արվեստի դպրոցների սաներ, համայնքներիի ղեկավարներ, ՏԻՄ-երի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին բնապահպանական թեմաներով գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ, մրցանակաբաշխություն, պարային և երաժշտական համարներ համայնքների շնորհալի երեխաների կատարմամբ։
Միջոցառումը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության այս տարվա համայնքային նախաձեռնություններից է, որն անցկացվում է «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագիրը կրող արշավի շրջանակներում։
2018թ. մարտից ի վեր՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի՝ Արարատի և Արմավիրի մարզերի գործընկեր համայնքների ավելի քան 1200 բնակիչ մասնակցություն է ունեցել տարբեր միջոցառումների և հանրային քննարկումների՝ ծանոթանալով Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կաևորությանը։
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Այսօր խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքների և 260 000 մարզային բնակիչների համար:
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը խթանում է Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումը՝ հանրային իրազեկման, ջրօգտագործողների վարքագծի փոփոխության և քաղաքացիների մասնակցության ընդլայման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ:

Մարտի 1 – Հոկտեմբերի 31 – ՄԱՔՈՒՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ․ Լավագույն գործելակերպերի փոխանակում պլաստիկ թափոնների կառավարման ոլորտում Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև

Ծրագրի նկարագրությունը

Ծրագիրը նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների, թափոնների կառավարման մասնագետների, ոլորտի իշխանությունների և մասնավոր հատվածի միջև համագործակցությանը։ Պլաստիկ թափոնների արդյունավետ կառավարումը կնվազեցնի դրանց ծավալները և բացասական ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Քանի որ խնդիրը երկու երկրների բնապահպանական ՔՀԿ-ների հետաքրքրության կենտրոնում է, ծրագիրը նրանց հնարավորություն կտա համատեղ քննարկել լուծումներ կամ մեղմացնող միջոցառումներ, ինչպես նաև միմյանց փոխանցել ոլորտի ունեցած փորձը։ Կրճատելուց բացի, պլաստիկ թափոնների վերամշակումը ոչ միայն կանխում է դրանց տարածումը, այլև դարձնում դրանք հանրային բարիք համայնքների համար և ստեղծում տնտեսական հնարավորություններ գործարարների և անհատների համար:

Ծրագրի տևողությունը

Մարտի 1- հոկտեմբերի 31, 2018թ

Ֆինանսավորող՝ ԵՄ/Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն/Եվրասիա համագործակցության հիմնադրամ

ՄԱՔՈՒՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ. պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև…. ⇒


Մարտի 13, 2018թ.՝ այցելություն Դիարբեքիր…. ⇒


Աշխատաժողով-մասնագիտական քննարկում (Դիարբեքիր, 12-13-ը հունիսի)…. ⇒