նորություններ

Աշխատանքի հայտարարություն

Թափանցիկության, քաղաքացիական ներգրավվածության և/կամ շահերի պաշտպանության (ՇՊ) փորձագետ/փորձագետների աշխատանքի նկարագրություն

Ծրագրի անվանումը՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում»
ծրագիր (AID-II l-A-17-00005)
Իրականացնող՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Գործընկերներ՝ Ազգային ջրային համագործակցություն, ԵՊՀ Էկոլոգիական
իրավունքի գիտաուսումնական կենտրոն
Պատվիրատու՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Պայմանագիր՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Աշխատանքի սկիզբը՝ Դեկտեմբերի 13, 2018
Աշխատանքի տևողությունը՝ 13․12․2018-23․03․2019 (30 աշխատանքային օր)
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Ծրագրի համառոտ նկարագիրը

Արարատյան դաշտը Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Տարիների ընթացքում անկառավարելի և անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազման, ինչի հետևանքով Արարատյան դաշտի շատ համայնքներ դարձել են ջրազուրկ։ Շահակիր բոլոր կողմերը՝ համայնքները, պետական մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցներն ընդունում են, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։

Ծրագրի նպատակը․

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
Սույն նպատակը կիրականացվի հետևյալ ուղղություններով․

1) Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական) դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում մասնակցայնությունը խթանելու նպատակով,
2) Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկում,
3) Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն,
4) Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագրերի իրականացում։

Աշխատանքի նկարագրությունը․
Աշխատել Ծրագրի ղեկավար թիմի հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստեղծված շահերի պաշտպանության ցանցի ու քաղհասարակության այլ կառույցների աջակցությամբ թափանցիկության, քաղաքացիական ներգրավվածության և/կամ շահերի պաշտպանության փորձագետը/փորձագետները կմշակի/կմշակեն ծրագրի շրջանակներում հատկորոշված իրավական ակտերի նախագծեր, ՇՊ ցանցի անդամների կողմից առաջնահերթ համարված խնդիրների ՇՊ քարոզարշավի պլաններ, մարտավարության գործիքակազմ, ընթացակարգեր, լավ կառավարման և քաղաքացիական ներգրավման մեխանիզմների ներդրման վերաբերյալ՝ հստակեցնելով նրանց ներգրավումը ջրօգտագործողների ընկերությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացին։

Ի լրումն՝

• Տրամադրել տեխնիկական աջակցություն «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ՇՊ ցանցին և ծրագրի աշխատակազմին՝ արդյունավետ կոորդինացման, նախագծման և իրականացման համար։
• Աջակցել ծրագրի աշխատակազմին ՇՊ քաղաքականության և գործիքների մշակման հարցում՝ խորդուրդ տալով աշխատակազմին թիրախ լսարանների հետ աշխատելու արդյուանվետ մարտավարություն, քարոզչական և այլ նյութերի տարածման ճիշտ ժամանակի ընտրություն և այլն։
• Մշակել կոնկրետ մեխանիզմներ, որոնք կապահովեն շահագրգիռ բոլորբ կողմերի մասնակցությունը որոշումների կայացմանը՝ նպատակ ունենալով կառուցելու երկխոսության համապատասխան գործուն հարթակներ և ուղիներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և քաղաքականության վրա ազդելու համար։
• Նպաստել մասնակցային կառավարում իրականացնող կառույցների ներքին ընթացակարգերի/կանոնակարգերի մշակմանը և կատարելագործմանը, որոնք առնչվում են ոչ առևտրային կազմակերպությունների օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ջրօգտագործողների իրավունքների պաշտպանությանը և որոշումների կայացման գործընթացում իրենց ներգրավելուն։
• Տեխնիկական աջակցություն տրամադրել պետական մարմիններին, գործարար համայնքին, ԶԼՄ-ներին և այլ շահագրգիռ կողմերին՝ ստեղծելու արդյունավետ կապեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցանցերի հետ։
• Աջակցել ՇՊ ցանցի անդամներին և ծրագրային թիմին՝ նախագծելու օրենսդրական ակտեր (օրենքներ, կանոնակարգեր, մոդելային ձևաթղթեր, հայեցակարգեր և այլն)՝ համաձայն «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարման օրենսդրության կատարեագործման» ռազմավարության մեջ և ճանապարհային քարտեզում։
• Աջակցել այն գործողությունների իրականացմանը, որոնք հետապնդում են մեխանիզմների մշակման և տեղեկատվության տարածման նպատակ՝ քաղաքականության մշակման գործընթացներում հասարակության արդյունավետ մասնակցության ապահովման ճանապարհով։
• Նպաստել ցանցի համակարգման և ցանցի անդամների կարողությունների բարձրացման աշխատանքներին։
• Ծրագրի ղեկավաների խնդրանքով՝ կատարել այլ գործողություններ։

Պահանջվող որակավորումներ․

• Բարձրագույն կրթություն՝ շահերի պաշտպանության, ջրային/բնապահպանության/հանրային քաղաքականության ոլորտներում,
• Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ջրային/շահերի պաշտպանության/իրավաբանական/ՀԿ ոլորտներում,
• ՀՀ կառավարության, ԱԺ-ի, կառավարման տարածքային և տեղական մարմինների հետ աշխատանքի փորձ։ ՀՀ ջրային ոլորտի պետական մարմինների հետ, Հայաստանի ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման ոլորտում շահգրգիռ կողմերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
• Թիրախային ոլորտի սոցիալական, իրավական և բնապահպանական գիտելիքներ
• Ծրագրային և/կամ ռազմավարության, քաղաքականության փաստաթղթերի հետ աշխատելու փորձ և գրավոր հմտություններ
• Գերազանց հաղորդակցվելու հմտություններ
• Անգլերեն և հայերեն լեզուներով գրավոր հաղորդակցվելու լավ հմտություններ։

Ինչպես դիմել․
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը՝ հայերեն լեզվով avanoyan@urbanfoundation.am հասցեին մինչև ս․թ․դեկտեմբերի 09-ը ներառյալ՝ առարկայի տողում նշելով «Փորձագետ» անվանումը։

Պլաստիկի վերամշակման հոսքագիծը Կապանում է

«Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շրջանակում պոլիմերաավազային հումքով արտադրանքի ստացման համար նախատեսված հոսքագիծը եւ կաղապարները արդեն Կապանում են: