Job Announcement

Տեխնիկական առաջադրանք
Երևան Հունվարի 15, 2019

ՎԵԲ-ծրագրավորողի աշխատանքի նկարագրություն` ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (WRMA)՝ ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի ստեղծման համար

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ընդունում է հայտեր խորհրդատուներից (անհատներ կամ կազմակերպություն) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստորև նկարագրված աշխատանքները կատարելու համար

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Աշխատանքի նպատակը

Աշխատանքի նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը էլեկտրոնային կառավարման և թափանցիկության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ ստեղծել հարթակ ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հայտերի ներկայացման, դրանց ընթացքի և կարգավիճակի վերահսկման համար։

Առցանց հարթակը կաջակցի՝
• Ներկայացնել ջրօգտագործման թույտվության հայտեր,
• Ներբեռնել փաստաթղթեր,
• Հետևել դիմումների գործընթացին,
• Տրամադրել հետադարձ կապի հնարավորություններ,
• Տեղեկացնել ընդունված որոշումների մասին,
• Ապահովել կապ ջրային թույլտվությունների հետ կապված համապատասխան ձևաթղթերի և օրենսդրության, ինչպես նաև այլ փաստաթղթերի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքի միջև
Առցանց հարթակը պետք է փոխկապակցված լինի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի հետ։

Պահանջները
Կարող են դիմել իրավաբանական և ֆիզիկական անձինք։

Իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն անձնակազմի՝ հայտարարությանը համապատասխանող փորձի մասին տեղեկություն։

Առաջադրանքները
• Ուսումնասիրել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքը և ներկայացնել առցանց հարթակ ստեղծելու գործողությունների ծրագիր։
• Մշակել ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի կառուցվածքը և ինտերֆեյսը։
• Իրականացնել ջրօգտագործման թույլտվության դիմումների ներկայացման առցանց հարթակի վեբ-ծրագրավորում։
• Իրականացնել առցանց հարթակի փորձարկում և գործարկում։
• Մշակել հարթակից օգտվելու ձեռնարկի պատրաստում։
• Իրականացնել առցանց հարթակից օգտվելու դասընթացներ՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, մասնավորապես՝ ջրավազանային կառավարման տարածքային բաժինների աշխատակիցների համար։

Ընտրված հայտատուն պետք է սերտորեն համագործակցի ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ASPIRED ծրագրի տվյալների բազայի ծրագրավորողի հետ, ով միաժամանակ համագործակցում է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հետ՝ Ջրային պետական կադաստրի տվյալների բազայի բարելավման ուղղությամբ։

Պահանջվող արդյունքները

• Ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակ՝ ներառյալ ելակետային կոդը (source code)
• Առցանց հարթակից օգտվելու ձեռնարկ

Առաջադրանքի տևողություն

Առաջադրանքը պետք է իրականացվի պայմանագրի կնքման պահից 9 ամսվա ընթացքում։
Ժամանակացույց

N Գործողություն Իրականացման ժամանակահատված
1 Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կայքի ուսումնասիրություն, գնահատում և հարթակի ստեղծման գործողությունների ծրագրի մշակում
Փետրվար 2019

2 Մշակել ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի կառուցվածք և ինտերֆեյս Մարտ 2019
3 Ջրօգտագործման թույլտվության դիմումների առցանց հարթակի վեբ-ծրագրավորում
Մարտ-հունիս, 2019
4 Առցանց հարթակի փորձարկում և գործարկում Հուլիս, 2019
5 Հարթակից օգտվելու ձեռնարկի պատրաստում Օգոստոս, 2019
5 Դասընթացներ՝ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, մասնավորապես՝ ջրավազանային կառավարման տարածքային բաժինների աշխատակիցների համար։ Սեպտեմբեր, 2019

Առաջադրանքի նախնական սկիզբ՝ Փետրվարի 1, 2019։

Դիմումների ընթացակարգեր

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն տեխնիկական և ֆինանսական հայտեր։
Տեխնիկական հայտը պետք է ներառի․

• Առաջադրանքի հայեցակարգի մոտեցման և մեթոդների տեխնիկական նկարագրություն (առավելագույնը 1 էջ)։
• Ինքնակենսագրություն՝ համապատասխան որակավորումներով։ Հայտատուն պետք է ունենա առնվազն ՏՏ կամ այլ առնչվող ոլորտի մագիստրոսի աստիճան և վեբ-ծրագրավորման նվազագույնը 3 տարվա փորձ։
• Դիմորդի նախկին փորձի նկարագրություն, նմանօրինակ փորձի/ծրագրերի ցանկ, որոնք իրականացվել են վերջին 3 տարիների ընթացքում, ներառյալ ֆինանսավորող կազմակերպության ներկայացուցչի կոնտակտային տվյալներ և ծրագրավորած կայքերի հղումներ (առավելագույնը 1 էջ)։
• Իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն պետական գրանցման փաստաթղթերի պատճեներ։

Ֆինանսական հայտը պետք է ներառի բյուջեի հաշվարկ՝ ըստ առաջադրանքների և բյուջեի հիմնավորումը (առավելագույնը 1 էջ)։

Հայտերի գնահատումը

Տեխնիկական հայտը կազմում է գնահատման 80%
• Հայեցակարգի ստեղծագործական մոտեցում 15%
• Համապատասխան մասնագիտական որակավրումներ 30%
• Նմանօրինակ առաջադրանքների իրականացման փորձ 35%

Ֆինանսական հայտը կազմում է գնահատման 20%։
Ֆինանսական հայտը չպետք է գերազանցի 4.000.000 ՀՀ դրամը։
Հետաքրքրված դիմորդները պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկեն avanoyan@urbanfoundation.am հասցեին մինչև ս․թ․հունվարի 20-ը ներառյալ՝ թեմայի տողում նշելով «Վեբ-ծրագրավորող»։