Աշխատանքի հայտարարություն

16 Հոկտեմբերի, 2018

Երևան
Տեխնիկական առաջադրանք

«Տեղական Ժողովրդավարության Գրասենյակ» հիմնադրամ աշխատանքի է հրավիրում փորձագետների/անհատ կամ կազմակերպություն/ իրականացնելու ներքոհիշյալ առաջադրանքները «Երկխոսություն պետական եւ հասարակական կառույցների միջեւ՝պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր Դրամանշնորհների Ծրագրի կողմից:
Նախապատմություն
«Երկխոսություն պետական եւ հասարակական կառույցների միջեւ՝պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման նպատակով» ծրագիրը մեկնարկելէ 2016-ին՝շահակիր կողմերի միջև երկխոսության միջոցով ամենօրյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված քաղաքականության եւ հանձնարարականների փաթեթ մշակելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլում իրականացվել են որոշու սումնասիրություններ, որոնք կարևոր են համարվել համապարփակ և վերարտադրելի քաղաքականության մշակման համար. Դրանք են՝օրենսդրական դաշտի վերլուծություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, հանրային կարծիքի հարցում, բնության վրա պլաստիկ թափոնների ազդեցություն, պոլիէթիլենային տոպրակներին փոխարինելու այլընտրանքային առաջարկներ։
Առաջին փուլի աշխատանքներից պարզ դարձավ, ՊԷ նվազեցման թիրախներ սահմանաելու համար առկա չեն ՊԷ ծավալների (ներկրման, արտադրության, աղբահանության) վերաբերյալ արժանահավատ հենքային տվյալներ։ Այս բացը լրացվելու է ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որպեսզի քաղաքականության հանձնարարականները և ռազմավարությունը հիմնված լինեն օբյեկտիվ ապացույցի և փաստերի վրա, լինեն համպարփակ և կայուն: Այս մոտեցումը համահունչ է ՀՀ Բնապահպանության Նախարարության՝Արագածոտնի մարզի Թալին քաղաքում պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ հնարավոր կլինի փաստական տվյալներ ձեռք բերել եւ չափելի դարձնել նվազեցման կատարողականները։ Ձեռք բերված փորձը հնարավոր կլինի տարածել նաեւ այլ համայնքներում եւ ի վերջո՝ ՀՀ ամբողջ տարածքում։

1. Պլաստիկի օգտագործման նվազեցման մասով ռազմավարության եւ քաղաքականության մշակման փորձագետ

Պարտականություններ՝

1. Ուսումնասիրել ծրագրի առաջին փուլում իրականացրած փաստաթղթերը
2. Ուսումնասիրել և վերլուծել Թալին քաղաքում ՊԷ շրջանաշությանն առնչվող տվյալներ
3. Նկարագրել պոլիէթիլենային տոպրակների նվազեցման հնարավոր այլընտրանքային տարբերակները, օրինակ՝ թղթե տոպրակներ, բազմակի օգտագործման տոպրակներ, քայքավող պլաստիկ տոպրակներ և այլն, որոնք վերաբերվում են հետևյալ ասպեկտներին:
 Պոլիէթիլենային տոպրակների նվազեցման տնտեսական/ծախսային ասպեկտներ
 Թղթե, բազմակի օգտագործման, քայքավող տոպրակների տնտեսական/ծախսային ասպեկտներ
 Յուրաքանչյուր այլընտրանքի բնապահպանական ազդեցությունը
 Յուրաքանչյուր այլընտրանքի սոցիալական ազդեցությունը
4. Հիմնվելով ստացված տվյալների վրա, հանդես գալ գործողությունների շարքի վերաբերյալ առաջակություններով՝
 Իրավական: նպաստավոր հարկային պայմաններ, տույժեր, վճար: (ՆՇՈՒՄ): Փորձագետը պետք է սերտորեն համագործակցի իրավական հարցերով փորձագետի հետ: Առաջարկել պոլիէթիլենային տոպրակների նվազեցման/փաթեթավորման՝ գործնականում ընդունելի խթանող ցուցիչներ բիզնեսի/մանրածախ առևտրի գնորդների համար
 Ռիսկերի վերլուծություն: Ինչպիսին են ռիսկերը վերևում նշված իրավական յուրաքանչյուր չափորոշիչի դեպքում
 Ենթակառուցվածքային: ինչպես է կազմակերպվելու թափոնների կառավարումը, ինչ սարքավորումներ/իրեր են հարկավոր և ինչ քանակությամբ, ինչպիսիք են աղբամանները, բեռնարկղերը, պահեստավորման պայմանները, դրամարկղերը, և այլն:
5. Առաջարկել Թալինում պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված ճանապարհային քարտեզ/փուլեր: Աշխատանքի վերջում, հիմնվելով իրական արդյունքների և ժամկետների վրա, առաջարկել ընդլայնված ճանապարհային քարտեզ:

6. ՊԷ նվազեցման մասշտաբների ընդլայնման վերլուծություն: Ավելի մեծ տարածքներում, մեծ բնակչությամբ և ազգային մակարդակում ներդրման դեպքում սցենարների հարմարեցում:
7. Առաջադրանքի արդյունքների ամփոփում համապարփակ փաստաթղթում, դրա տարածում մարզային եւ ազգային մակարդակով:
8. Իրականացնել առաջադրանքին համապատասխան այլ գործառույթներ:

• Պահանջվող որակավորում և հմտություններ:
• Գերազանց գիտելիքներ թափոնների կառավարման քաղականության եւ գործնական իրականացման ոլորտում, գիտելիքներ հանրային կառավարման ոլորտում
• Հետազոտություններ ու վերլուծություններ իրականացնելու, ռազմավարություններ մշակել ու առնվազն 5 տարվա փորձ
• Համագործակցային միջավայրում աշխատելու կարողություն
• Ճամփորդելու պատրաստակամություն
• Հայերենի գրավոր գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն

• Հաշվետվություններ:
• Աշխատանքի մոտեցման նկարագրություն և նախնական աշխատանքային պլան
• Պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ նախնական հաշվետվություն՝ներառելով Գործառույթներում նշված ասպեկտները:
• Վերջնական հաշվետվություն

Առաջադրանքների կատարման և վճարումների համար սահմանված ժամանակացույց

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 45 օր է՝ 6 ամիս ժամանակահատվածում 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 15-ը՝ ստորև սահմանված ժամանակացույցին համապատասխան՝

Գործողություն Վերջնաժամկետ Վճարման ժամանակացույց
Փուլ1:
Առաջադրանքի ընդհանուր մոտեցում եւ ժամանակացույցի մշակում
Նոյեմբեր 30, 2018 Պայմանագրում նշված գումարի 20% 1-ին փուլի փաստաթղթերի ընդունումից հետո
Փուլ2:
Պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ նախնական հաշվետվություն ՝ներառելով Գործառույթներում նշված ասպեկտները:
Ապրիլի15-ին,
2019 Պայմանագրում նշված գումարի 30% 2-րդ փուլի փաստաթղթերի ընդունումից հետո
Փուլ 3:
Վերջնական հաշվետվություն Մայիսի 15-ին, 2019 Պայմանագրում նշված գումարի 50% վերջնական հաշվետվության ընդունումից հետո

2. Հանրային կրթության և վարքագծի փոփոխության փորձագետ

Պարտականություններ՝
1) Մշակել (առաջարկել) պոլիէթիլենային տոպրակների կրճատման համատեքստում վարքագծի փոփոխությանը նպաստելու մոտեցում։
2) Ուսումնասիրել, համադրել և փորձնական ծրագրի կարիքներին համապատասխանեցել ծրագրի սկզբնական փուլում մշակված հանրային կրթության պլանը՝ հաշվի առնելով տարբեր լսարանների առանձնահատկությունները։
3) Տրամադրել տարբեր թիրախ լսարանների համար նախատեսված տպագիր նյութերի և տեսանյութերի նմուշների նկարագիրը։ ՆՇՈՒՄ՝ նշված նյութերի արտադրությունը և հրապարակումը չեն ներառված սույն պայմանագրում։
4) Գնահատել (չափել) հանրային կրթության և վարքագծի փոփոխությանը նպաստող միջոցառումների արդյունավետությունը (ելակետային և վերջնակետային)
5) Ներկայացնել հանրային կրթության և վարքագծի փոփոխության արշավի առաջարկություններ։
6) Իրականացնել այս պարտականության հետ կապված տարբեր առաջադրանքներ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
• Հանրային կրթության և վարքագծի փոփոխության ռազմավարությունների մշակման ոլորտում հիմնավորված փորձ
• Սոցիալական մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում առնվազն 5 տարվա գործնական փորձ
• Հայաստանի լրատվական դաշտի գերազանց իմացություն և լրատվամիջոցների հետ աշխատելու փորձ
• Համագործակցային միջավայրում աշխատելու ունակություն
• Ճամփորդելու պարտաստակամություն
• Հայերեն գրավոր խորացված հմտություններ, անգլերենի լավ իմացություն

Ակնկալվող արդյունքներ՝
• Հանրային կրթության և վարքագծի փոփոխության կիրառվելիք մոտեցման նկարագիրը
• Հանրային կրթության և վարքագծի փոփոխության ռազմավարության նախագիծը
• Կրթական նյութերի նկարագիրը
• Հանրային կրթության և վարքագծի փոփոխության ավարտուն ռազմավարությունը

Առաջադրանքների կատարման ևվ վճարումների համար սահմանված ժամանակացույց

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 45 օր է՝ 6 ամիս ժամանակահատվածում 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մայիսի 15-ը՝ ստորև սահմանված ժամանակացույցին համապատասխան՝

Գործունեություն Ժամկետ Վճարմանժամանակացույց
1-ինփուլ
Հանրային կրթության և վարքագծի փոփոխության կիրառվելիք մոտեցում 2018թ. դեկտեմբերի 15-ին Պայմանագրի արժեքի 20%-ը՝ 1-ին փուլում ակնկալվող արդյունքի ստացումից հետո
2-րդփուլ՝
Հանրային կրթության և վարքագծի փոփոխության ռազմավարության նախագիծ 2019թ. մարտի 1-ին Պայմանագրի արժեքի 30%-ը 2-րդ փուլում ակնկալվող արդյունքի ստացումից հետո
3-րդփուլ՝
Կրթական նյութերի նկարագիր
2019թ. ապրիլի 1-ին –
4-րդփուլ՝
Հանրային կրթության և վարքագծի փոփոխության ավարտուն ռազմավարություն
2019թ. մայիսի 5-ին
Պայմանագրի արժեքի 50%-ը՝վերջնական հաշվետվության ստացումից հետո

3. Այլընտրանքային փաթեթավորման կիրառման արդյունավետության գնահատման փորձագետ

Պարտականություններ՝
1) Հավաքագրել տվյալներ և մշակել Թալինում գործող մանրածախ առևտրային կազմակերպությունների վերահսկման ցանկ
2) Առաջարկել այլընտրանքային փաթեթավորման արդյունավետության գնահատման մեթոդ՝բազմակի օգտագործման տոպրակներ
3) Իրականացնել կանոնավոր գնահատում վերհսկման խմբի շրջանում
4) Եռամսյակային կտրվածքով ամփոփել գնահատման տվյալները և անհրաժեշտության դեպքում առաջարկել շտկող միջոցառումներ։
5) Սերտորեն համագործակցել այլ փորձագետների հետ՝ առաջընթացի և տեղեկատվության խաչաձև ստուգման նպատակով
6) Առաջարկել տեղական մակարդակից ազգային մակարդակի անցնելու մեխանիզմներ
7) Իրականացնել այս պարտականությանն առնչվող այլ առաջադրանքներ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
• Գիտելիքներ շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության վերաբերյալ
• Գնահատումներ, հետազոտություններ և վերլուծություններ կատարելու փորձ
• Համագործակցային միջավայրում աշխատելու կարողություն
• Ճամփորդելու պատրաստակամություն
• Միջանձնային և հաղորդակցության գերազանց հմտություններ
• Հայերեն խորացված գրավոր հմտություններ, անգլերենի լավ գիտելիքներ

Ակնկալվող արդյունքներ՝
• Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 1-ին եռամսյակի զեկույց։
• Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 2-րդ եռամսյակի զեկույց։
• Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 3-րդ եռամսյակի զեկույց։

Առաջադրանքների կատարման ևվ վճարումների համար սահմանված ժամանակացույց

Առաջադրանքի ընդհանու րտևողությունը 45 օր է՝ 9 ամիս ժամանակահատվածում 2018 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 15-ը՝ ստորև սահմանված ժամանակացույցին համապատասխան

Գործունեություն Ժամկետ Վճարմանժամանակացույց
1-ինփուլ
Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 1-ին եռամսյակի զեկույց։
2018թ.փետրվարի15-ին Պայմանագրի արժեքի 20%-ը՝ 1-ին փուլում ակնկալվող արդյունքի ստացումից հետո
2-րդփուլ
Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 2-րդ եռամսյակի զեկույց։
2019թ.Մայիսի1-ին Պայմանագրի արժեքի 40%-ը՝ 2-րդ փուլում ակնկալվող արդյունքի ստացումից հետո
3-րդփուլ
Այլընտրանքային փաթեթավորման ներդրման արդյունավետության վերաբերյալ 3-րդ եռամսյակի զեկույց։
2019թ.Օգնստոսի 1-ին Պայմանագրի արժեքի 40%-ը՝ 3-րդ փուլում ակնկալվող արդյունքի ստացումից հետո

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն հակիրճ տեխնիկական հայտ, որում ներառված կլինեն առաջադրանքի կատարման համար կիրառվելիք մոտեցման ու մեթոդների և նախկին փորձի նկարագրերը։ Դիմորդը նաև պետք է նշի ակնկալվող վարձատրության չափը։
Դիմելու ժամկետն է 2018թ. նոյեմբերի 5-ը
Դիմումները պետք է ուղարկվեն ldaarmenia@aldaintranet.org էլեկտրոնային հասցեով։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Լուսինե Ալեքսանդրյանին՝ 094 200 878 հեռախոսահամարով։