ՄԱՔՈՒՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև

Սեպտեմբերի 13-ին Երեւանում՝ «Մաքուր երկխոսություն. պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև» ծրագրի շրջանակներում կայացավ աշխատաժողով՝ հյուրընկալելով Հայաստանի եւ Թուրքիայի հասարակության կազմակերպությունների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, աղբահանության մասնագետների, ինչպես նաեւ գործարարների: Այս միջոցառումն իրականություն դարձավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն ֆինանսական աջակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին պլաստիկ աղբի կառավարման հետ կապված հարցերը երկու հարեւան երկրներում: Աշխատաժողովն ընթանցավ պլաստիկ աղբի վերամշակման փորձի շուրջ ներկայացվող պրեզենտացիաների, գիտելիքների ստացման, համատեղ քննարկումների միջոցով:

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայից ժամանած ծրագրի գործընկերները հանդիպում ունեցան Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության գրասենյակում: Սա հանդիպում էր՝ ուղղված երկու երկրների միջեւ զբոսաշրջության եւ բիզնեսի զարգացման ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին: