ԼԱՎ ԼՈՒՐ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ

Բաց դաս թիվ 2 հիմնական դպրոցում
4 սերտեմբերի, 2018թ.
Մասնակիցներ՝8-րդ եւ 9-րդ դասարանների 49 աշակերտ
Դասի նպատակն էր ներկայացնել Կանաչ Թալինի գաղափարը, նաեւ մտածել տալ ու սեփական դատողություններն անել շրջակա միջավայրի մասին

Դասը սկսեցինք լավ լուր հաղորդելով՝«Ձեր քաղաքը՝ Թալինը բնապահպանության նախարարության կողմից ընտրվել է որպես Կանաչ քաղաքի իրականացման վայր։ Ես եկել եմ ձեզ պատմելու, թե ինչ է դա նշանակում։ Իրոք, ըստ ձեզ ինչ է նշանակում Կանաչ քաղաք»։ Երեխաները շուրջ 10 հատկանիշ նշեցին որ, ըստ իրենց, բնորոշ է կանաչ քաղաքին, որից հետո քննարկեցինք, թե դրանցից որոնք են առաջնահերթ եւ որըկարող են իրականացնել իրենք։
Այնուհետեւ սկսեցին քննարկել թափոնների խնդիրը, դրանց ազդեցությունը ինչպես տեղում, այնպես էլ գլոբալ առումով:Ներկայացվեց, որ Թալինում նախատեսվում է սկսել պլաստիկ թափոնների տարանջատում եւ պոլիէթիլենային տոպրակների փոխարինում բազմակի օգտագործման պայուսակներով: Երեխաները պատրաստակամություն հայտնեցին դառնալու իրենց քաղաքի կանաչ պարեկները:
Դասի ողջ ընթացքում շեշտվում էր այն միտքը, որ իրենցից մեծ ակնկալիքներ կան Թալինը կանաչ դարձնելու հարցում, որ յուրաքանչյուրը շատ բան կարող է է անել իր քաղաքի համար:
Որպես առաջին քայլ առաջարկվեց դպրոցում սկսել հավաքել պլաստիկ շշերի կափարիչներ
Պետք է ասել, որ շնորհիվ ուսուցչուհու (Ս. Կարապետյան) երեխաները բավականին պատրաստված էին, իրազեկ բնապահպանական խնդիրներից ու պատրաստակամ մասնակցելու, օգնելու: