Ծառայությունների մատուցման հայտամրցույթ

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ՄՐՑՈՒՅԹ

Ուրբան հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ Սյունիքի մարզի 2 համայնքներում կենցաղային թափոնների կոմպոստացումը խթանելու նպատակով։

Ծրագրի մասին
Ուրբան հիմնադրամը ԵՄ ֆինանսական աջակցությամբ Սյունքի մարզի համայնքներում իրականացնում է «Մաքուր Դաշինք. Մատչելի ծառայությոններ Գորիս եւ Գորայք համայնքներին» ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է տնտեսական հաշվարկների վրա հիմնված աղբահանության ռազմավարություն, տրամադրվել են աղբատար մեքենաներ, աղբարկղեր, ներդրվել է պլաստիկ թափոնների տարանջատման ենթակառուցվածք, իրականացվում են հանրային կրթության միջոցառումներ։
Առաջադրանքի նպատակը
Գորիս եւ Գորայք համայնքերում ստեղծել կենցաղային եւ գյուղատնտեսական թափոնները կոմպոստացման միջոցով վերամշակելու եւ վերաօգտագործելու հնարավորություն։
Առաջադրանքի շրջանակը
 Մշակել թափոններից կոմպոստ ստանալու ուղեցույց-ձեռնարկ
 Կազմակերպել երկօրյա դասընթացներ՝ թիրախ համայնքների երեք բնակավայրերում
 Երեք ընտրված վայրերում ձեւավորել կոմպոստի հորեր՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար
 Մասնակից բնակչությանը ներկայացնել կոմպոստի՝ որպես պարարտանյութի նկատմամբ շուկայական պահանջարկը եւ վաճառքի հնարավորությունները
Դիմելու համար պահանջվող որակավորումները
 Տեսական գիտելիքներ եւ հիմնավոր գործնական փորձ կոմպոստի ստացման բնագավառում
 Գյուղատնտեսական խորհրդատվություն տրամադրելու առնվազն 5 տարվա հիմնավորված փորձ
 Համայնքային խնդիրների գերազանց իմացություն
 Միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերում աշխատելու հիմնավոր փորձ

Առաջադրանքի իրականացմանը տրվող օրերի քանակը
Երկօրյա դասընթացներ 3 համայնքներում 6 օր
Խորհրդատվություն կոմպոստի գործնական պատրաստման համար 9օր
Ուղեցույցի պատրաստում 5 օր
Առաջադրանքի ընդհանուր տեւողությունը՝ 6 ամիս

Դիմելու համար info@urbanfoundation.amէլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել՝
 կենսագրական (ռեզումե)
 առաջադրանքի իրականացման տեխնիկական նկարագրությունը՝ առավելագույնը 1 էջի սահմաններում
 օրավարձի դրույքաչափը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2018թ. հունիսի 5-ը։