Եվրոպայի օրը Կապանում

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բնապահպանական մարտահրավերները՝ առավելություն» ծրագրի ցուցադրությունը կենտրոնական տեղ ուներ մայիսի 26-ին Կապանում կայացած Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարության շրջանակում։ ԵՄ դեսպան Պիոտր Սվիտալսկին հետաքրքրվեց ծրագրի ընթացքով և խոստացավ այն ուշադրության կենտրոնում պահել՝ – Ստուգելու եմ, ասաց։

Ծրագիրը պայմաններ և ենթակառուցվածքներ է ստեղծում պլաստիկ թափոններից ստացված պոլիմերաավազային խառնուրդից շինանյութի՝ մայթերի եզրաքարերի, սալիկների, կղմինդրի և այլ արտադրության համար։ Թափոնները հավաքվելու են Վայոց Ձոր և Սյունիք մարզերում։ Ներկայումս ծրագիրն իրականացվում է ամբողջ թափով՝ գնվել են հարյուրավոր աղբարկղեր ընդհանուր աղբի և պլաստիկի համար, մամլիչներ, երկու բեռնատարներից մեկը։ Ներկայումս իրականացվում է արտադրական հոսքագծի գնման գործընթացը։ Ծրագիրը կբացի 35 նոր աշխատատեղ և նվազեցնելով բնության մեջ նետվող պլաստիկ աղբի ծավալը կնպաստի շրջակա միջավայրի մաքրությանը։