ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Ջրի մոնիթորինգի փորձագետի թափուր աշխատատեղ

Ծրագրի հակիրճ նկարագիրը

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրն իրականացվում է Ուրբան զարգացման հիմնադրամի, Ազգային ջրային համագործակցություն գիտաէկոլոգիական կազմակերպության և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:

Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Աշխատանքի նկարագրություն

Ազգային ջրային համագործակցությունը, սերտորեն համագործակցելով ծրագրային թիմի հետ, փնտրում է Ջրի մոնիթորինգի փորձագետի, ով կաջակցի ծրագրին ՏԻՄ-երի, համայնքային ակտիվ խմբերին, Քաղաքացի գիտնականներին և հայամայնքային այլ խմբերի համար ջրի որակի/քանակի մոնիթորինգին վերաբերյալ ուսուցողական դասընթացների և դաշտային աշխատանքների կազմակերպման գործում, ինչպես նաև կմշակի ջրի մոնիթորինգի իրականացման ռազմավարություն, ուսուցողական նյութեր՝ ներառյալ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և զեկուցումը:

Պարտականությունները.՝

∙ Մշակել ծրագրի գործընկեր համայնքների համար մակերևութային և ստորերկրյա ջրերի հանրամատչելի մոնիտորինգի կազմակերպման ու իրականացման ուսուցմանն ուղղված գործողությունների պլան (ջրի նմուշառում, նմուշի ապատրաստում, ըստ նպատակի նմուշառման տեղադիրքի ընտրություն, անալիզների կազմակերպում, տվյալների վերլուծություն ըստ համապատասխան նորմերի և ստանդարտների)։
∙ Առաջարկել մեխանիզմներ Արարատ դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հանրային վերահսկման համար։
∙ Պատրաստել հանրամատչելի տեղեկատվական նյութեր խմելու և ոռոգման ջրի նմուշառումների իրականացման, հետազոտման և գնահատման վերաբերյալ, ներառյալ՝ ջրի որակի/քանակի գործող նորմերն ու ստանդարտները։
∙ Մշակել հանրամատչելի տեղեկատվական նյութեր՝ ուղղված համապատասխան պետական և գիտահետազոտական լաբորատորիաներում ջրի որակի/քանակի հետազոտությունների կազմակերպման։
∙ Կազմել դաշտային պայմաններում ջրի որակի հետազոտման նորարական պարզ և հանրամատչելի մեթոդների վերաբերյալ ուսուցողական նյութեր։
∙ Իրականացնել ջրի որակի/քանակի մոնիտորինգի դասընթացներ և դաշտային աշխատանքներ՝ համայնքային ակտիվ խմբերի, երիտասարդների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, քաղաքացի գիտնականների, և այլ ակտիվ խմբերի համար։
∙ Աջակցել ծրագրային թիմին՝ առանձնացնելու ծրագրի առաջնահերթությունները, կարիքները, ցուցանիշները, իրականացման հնարավոր խնդիրներն ու խոչընդոտները՝ առաջարկելով համապատասխան մարտավարական ուղիներ՝ վերջիններիս լուծման համար:

Որակավորումներ

– Բարձրագույն կրթություն, բնապահպանական, հիդրոքիմիա, հիդրոլոգիա կամ այլ համապատասխան ոլորտներում; առնվազն 3 տարիների փորձ համապատասխան բնագավառում:
– Ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի հետ կապված փորձառություն, ինչպես նաև ՀՀ Պետական մարմինների հետ աշխանանքային փորձ:
– Մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման և մոնիթորինգի հետ առնչվող պետական հաստատությունների իմացություն, որոշումների կայացման գործընթացների գերազանց իմացություն:
– Պատրաստակամություն հաճախակի ճամփորդելու և դաշտային աշխատանքներ իրականացնելու Արարատի և Արմավիրի մարզերում:
– Հայերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում
– Համակարգչային գիտելիքներ/հմտություններ՝ MS Word, Excel և տվյալների հավաքագրման հետ կապված այլ ծրագրեր:

Դիմելու կարգը

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները հայերեն կամ անգլերեն լեզուներով cwp.armenia.2017@gmail.com էլ. հասցեին.՝ նշելով “Ջրի մոնիթորինգի փորձագետ” որպես նամակի խորագիր:

Դիմելու վերջնաժամկետը.՝ Մայիսի 15, 2018