Մարտի 13, 2018թ.՝ այցելություն Դիարբեքիր, Թուրքիա «Մաքուր երկխոսություն. պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև» ծրագրի շրջանակներում

2018թ. մարտի 13-ին ՈւԿԶՀ ներկայացուցիչները նախապատրաստական այցելություն կազմակերպեց Թուրքիայի Դիարբեքիր քաղաք: Նպատակը պլաստիկ աղբի տարանջատման և վերամշակման ոլորտի ընդհանուր պատկերը ստանալն էր, Դիարբեքիրում ծրագրի առաջին աշխատաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը գործընկերների հետ քննարկելն ու Թուրքիայից գործընկերների և փորձագետների մասնակցությունը ծրագրի տարբեր փուլերում քննարկելն էր: ՈւԿԶՀ ներկայացուցիչները այցելեցին պլաստիկ աղբի տարանջատման Սևսան ընկերություն, որը Դիարբեքիրի պլաստիկ աղբի տարանջատման ընկերություններից մեկն է, որը պետության կողմից արտոնություն ունի քաղաքի տարածքային ստորաբաժանումներից մեկի պլաստիկ աղբի հավաքման համար: Հաջորդ հանդիպումը վերաբերում էր ծրագրային հարցերին, որին մասնակցում էին Դիարբեքիրի երիտասարդ գործարարների միությունը, Դիարբեքիրի առևտրի պալատի ներկայացուցիչները, գործարարներ ու բնապահպաններ: ՈւԿԶՀ ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին ծրագրի նպատակներն ու սպասվող արդյունքները: Դիարբեքիրի երիտասարդ գործարարների միության ներկայացուցիչների հետ համաձայնեցվեցին կազմակերպչական խնդիրները: Աբաս Բույուկթաշը, բնապահպանական փորձագետը առաջարկեց մշակել և ներկայացնել Թուրքիայում աղբի վերամշակման ներկա իրավիճակը ու լավագույն փորձը, ինչպես նաև ներդրում ունենալ պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձը ներկայացնող գրքույկի Թուրքիային վերաբերող բաժնում: Դիարբեքիրի առևտրի պալատի խորհրդի անդամները պարտավորություն հայտնեցին ապահովելու համապատասխան բիզնեսների ներկայացուցիչների մասնակցությունը Թուրքիայում և Հայատանում:
ՈւԿԶՀ ներկայացուցիչները այցելեցին Դիարբեքիրի վերամշակման գործարան տեսնելու նոր արտադրանքի արտադրման ընթացքը: Ինչ վերաբերում է ավազի և պլաստիկի խառնուրդից նոր արտադրանք ստանալու մոդելին (ինչը շուտով փորձարկվելու է Հայաստանի Կապան քաղաքում), մեծ տարածում չունի Թուրքիայում: Թուրքիայի փորձագետներն ու գործարարները նշեցին միայն Մարաշ ու Ադանա քաղաքները, որտեղ նմանատիպ տեխնոլոգիա է օգտագործվում: Վերամշակման գործարանի ղեկավարը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցելու աշխատաժողովներին ծրագրի շրջանաւներում: