Մարտ – հոկտեմբեր, 2018թ.՝ «Մաքուր երկխոսություն. պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակումը Հայաստանի և Թուրքիայի ՔՀԿ-ների և մասնագետների միջև»

Ծրագրի նպատակն է նպաստել երկու երկրների բնապահպանների, աղբի կառավարման մասնագետների, գործարարների և տեղական իշխանությունների միջև համագործակցությանը, պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձի փոխանակմանը: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իր գործընկեր կազմակերպության՝ «Դիարբեքիրի երիտասարդ գործարարների միության» աջակցությամբ կազմակերպելու է 1-օրյա աշխատաժողով Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Աշխատաժողովը կհյուրընկալի 20 մասնակից երկու երկրներից, նրանց թվում՝ ՏԻՄ-երի, բնապահպանական ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, պլաստիկ աղբի կառավարման մասնագետներ, պլաստիկ աղբի առանձնացման և վերամշակման ոլորտի գործարարներ: Աշխատաժողովից հետո նախատեսված է այցելություն Դիարբեքիրի պլաստիկ աղբի վերամշակման գործարան: Աշխատաժողովի և այցելության արդյունքների հիման վրա «Ուրբան» հիմնադրամը նախատեսում է տպագրել գրքույկ, երկու երկրների պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձը ներկայացնելու նպատակով: Ծրագիրը կնպաստի պլաստիկ աղբի կառավարման պրակտիկայի ոլորտում շահառուների իրազեկության բարձրացմանը սահմանից այն կողմ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի երկու երկրների պլաստիկ աղբի կառավարման գծով մասնագետների ու գործարարների միջև ցանցի ստեղծման համար: ՏԻՄ-երի ներկայացուցիչները պլաստիկ աղբի կառավարման լավագույն փորձը կարող են օգտագործել իրենց համայնքներում:
Ֆինանսավորումը՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն /Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Հայաստան