Սոցիալական գովազդի պատրաստման հայտամրցույթ

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին տեսանյութերի ստեղծման և հեռարձակման ապահովման ծառայությունների մատուցում
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը (ՈՒԿԶՀ) հայտարարում է ծառայությունների մատուցման հայտամրցույթ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում անհատների կամ կազմակերպությունների կողմից ստորև ներկայացված առաջադրանքների կատարման նպատակով՝

Առաջադրանքի նպատակը և իրականացման շրջանակը

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրում ընդգրկված համայնքներն են՝
Արարատի մարզից Վեդի, Փոքր Վեդի, Այգավան, Բուրաստան, Բերքանուշ, Խաչփար համայնքները, Արմավիրի մարզից՝ Ակնալիճ, Եղեգնուտ, Առատաշեն, Երասխահուն, Գայ, Գրիբոյեդով համայնքները։
Առաջադրանքի նպատակն է ստեղծել սոցիալական գովազդներ և հեռարձակել դրանք՝ խթանելու վարքագծի փոփոխություններ ջրօգտագործողների և ջրային ոլորտը կառավարողների շրջանում Արարատյան դաշտում առկա ջրի խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ։
Հայտամրցույթին կարող են մասնակցել թե՛ իրավաբանական և թե՛ ֆիզիկական անձինք։ Դիմումատուները պետք է օգտագործեն իրենց ստեղծագործական միտքը տեսանյութերով հաղորդելու այն առանցքային ուղերձները, որոնք ձևավորվել են «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի կողմից՝ տարբեր շահակիր կողմերի համար։ Լայն հասարակությունից՝ ջրօգտագործողներից զատ գովազդները պետք է ուղղված լինեն հատուկ լսարանների, ինչպիսիք են ջրի լայն ծավալներ սպառող արդյունաբերություններն ու ջրային ոլորտի կառավարիչները։
Այս առաջադրանքի շրջանակներում ծառայություններ մատուցողը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները՝
1. Առաջարկել «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի մշակած ուղերձները ներկայացնող երեք սոցիալական գովազդի հայեցակարգ և ձևաչափ։ Ծրագրի աշխատակազմը կուղղորդի և անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի հայեցակարգի մշակման համար։
2. Պատրաստել 3 սոցիալական գովազդ և փորձարկել դրանք։
3. Կազմակերպել գովազդների հեռարձակումը ազգային հեռուստաալնքներից որևէ մեկով՝ ըստ ծրագրի տրամադրած ժամանակացույցի (հաճախականության)։
Հայերեն և անգլերեն լեզուներով պետք է տրամադրվեն հետևյալ արդյունքները՝
∙ Սոցիալական գովազդների մշակված հայեցակարգը
∙ 3 սոցիալական գովազդ էլեկտրոնային կրիչներով։

Առաջադրանքի իրականացման տևողությունը

Առաջադրանքը պետք է իրականացվի պայմանագրի ստորագրումից հետո 12 ամսվա ընթացքում՝ հետեւյալ ժամանակացույցով.
∙ Սոցիալական գովազդների հայեցակարգի մշակում և հաստատում՝ 45 օր
∙ Գովազդների նկարահանում, փորձարկում և ավարտուն տեսքի բերում՝ 75 օր
∙ Հեռարձակում՝ 2018-2019թթ. ընթացքում՝ ծրագրի ժամանակացույցին համապատասխան։
Առաջադրանքի նախնական մեկնարկը՝ 2018թ. մայիսի 14-ն է։

Դիմումների ներկայացման ընթացակարգը

Հետաքրքրված դիմոդրները պետք է ներկայացնեն տեխնիկական հայտ (որի հիման վրա, մրցույթում հաղթելու դեպքում, պետք է մշակվեն հայեցակարգը և աշխատանքային պլանը) և բյուջեի առաջարկ։
Տեխնիկական հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
∙ Առաջադրանքի կատարման մոտեցման և մեթոդների հակիրճ նկարագիր (առավելագույնը 1.5 էջ)
∙ Դիմորդի նախորդ փորձի նկարագիրը, վերջին հինգ տարիների ընթացքում իրականացրած նմանօրինակ առաջադրանքների նկարագիրը ներառյալ այն ֆինանսավորած կազմակերպության համապատասխան ներկայացուցչի կոնտակտային տվյալները (առավելագույնը 1 էջ)
∙ Հղումներ արտադրած հանրային գովազդներին կամ այլ տեսանյութերին
∙ Նկարահանման և գովազդի պատրաստման համար առկա սարքավորումների նկարագիրը
∙ Ստեղծագործական թիմի հիմնական անդամների CV-ները
∙ Դիմումատուի պետական գրանցումը հաստատող վավերապատճենները՝ իրավաբանական անձանց դեպքում։
Ֆինանսական հայտում պետք է ներառվի բյուջեի նախահաշիվը ըստ առաջադրանքների տողերի և բյուջեի նկարագիրը (առավելագույնը 1 էջ)։

Հայտերի գնահատումը

Գնահատման ընդհանուր բալերի 80%-ը գոյանում է տեխնիկական հայտից՝
∙ Ստեղծագործական մոտեցում և ձևաչափ՝ 30%
∙ Նախկին փորձ՝ 25%
∙ Սարքավորումների հասանելիություն՝ 15%
∙ Առաջարկվող փորձագետների կարողություններ՝ 30%
Գնահատման ընդհանուր բալերի 20%-ը գոյանում է ֆինանսական հայտից։
Ֆինանսական հայտը չպետք է գերազանցի 4.500.000 մլն. ՀՀ դրամը։
Հետաքրքրված դիմորդները պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝ gsargsyan@urbanfoundation.am հասցեին՝ մինչև 2018թ. ապրիլի 20-ը, ժամը 18։00։