Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ հետազոտության ներկայացում «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում Հունվարի 26, 2018

2018 թվականի հունվարի 26-ին հանրությանը ներկայացվեց «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ հետազոտությունը։ Հետազոտությունն իրականացվել է Ծրագրի փորձագետ Արսեն Ասլանյանի կողմից։

Հետազոտության նպատակն է պարզե լջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարման, ջրիորակի և ջրամատակարաման ծառայության արդյունավետ կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, հսկողության/վերահսկողության ոլորտում պատկան մարմինների և իրավասու այլ կառույցների պարտականությունների վերաբերյալ բնակիչների իրազեկվածությունը, իմացությունը, դիրքորոշումներնուվերաբերմունքը։

Հանդիպմանը ներկաէին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ջրայինտն տեսության պետական կոմիտեի, Արարատի և Արմավիրի մարզպետարանների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի փորձագետները, ծրագրի գործընկեր համայնքների ղեկավարները և ներկայացուցիչները, և այլն:
Հետազոտության պրեզենտացիան առկա է «Ուրբան» հիմնադրամի կայքում։ Ամբողջական զեկույցը կհրապարակվի կայքում շուտով։
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։

► Անցնել հղումով …. ⇒