«Շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորում և իրականացում» դասընթացավարների դասընթաց

Սույն թվականի դեկտեմբերի 4-5-ը «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորում և իրականացում» դասընթացավարների դասընթացը՝ ծրագրի շահառուների, մասնավորապես Ջրային ոլորտի հանրային շահերի պաշտպանության ցանցի, Համայնքային ակտիվ խմբերի, ինչպես նաև ծրագրի թիրախային համայնքների այլ ակտիվ բնակիչների համար։

Դասընթացը նպատակ ուներ մասնակիցներին շահերի պաշտպանության քարոզարշավների պլանավորման և իրականացման գիտելիք և հմտություններ փոխանցել, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկ որոշումների ընդունման խթանման և քաղաքական-կարգավորիչ միջավայրի համար քաղաքացիական հասարակության կողմից կառուցողական մասնակցության վերաբերյալ:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները աշխատեցին խմբերում՝ հստակ ջրային խնդիրների լուծման համար համապատասխան շահերի պաշտպանության քարոզարշավների ռազմավարություններ մշակելու, շահերի պաշտպանության և շահագրգիռ կողմերի վերլուծություն անցկացնելու, շահերի պաշտպանության քարոզարշավի նպատակներ սահմանելու, շահագրգիռ կողմերի ազդեցության քարտեզ պատրաստելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։