Մասնակցային բյուջետավարման դասընթացներ

2017 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 1-ը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում մասնակցային բյուջետավորման փորձագետ Գևորգ Եղիազարյանը Արարատի և Արմավիրի մարզերի` Վեդի, Պոկր Վեդի, Այգավան, Բուրաստան, Բերքանուշ, Խաչպար, Արատաշեն, Ակնալիճ, Գրիբոյեդով, Եղեգնուտ, Երասխահուն և Գայ ծրագրային համայնքների համար իրականացրեց մի շարք դասընթացներ «Մասնակցային բյուջետավորում և թափանցիկ կառավարում» թեմայով:

Դասընթացներին մասնակցում էին համայնքի ղեկավարները, ֆինանսական պաշտոնյաները, քարտուղարները, համայնքային աշխատանքային խմբերի անդամները, ինչպես նաև ծրագրի թիմը: Դասընթացներում ընդգրկված հիմնական թեմաներն էին համայնքային բյուջեի հայեցակարգը, նպատակը, բյուջեի տեսակները, տեղական մակարդակում պատշաճ ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ժողովրդավարության տեսակները, անուղղակի (ներկայացուցչական) և ուղղակի (մասնակցային) ժողովրդավարության սկզբունքները և այլն: Հանրային լսումների կազմակերպման կարևորությունը ընդգծվեց դասընթացավարի կողմից, որպես կառավարման թափանցիկություն և հանրային մասնակցության որոշումների կայացման գործընթացում ապահովելու միջոց:
Բոլոր 12 վերապատրաստված համայնքները կշարունակեն ձեռք բերել աջակցություն և առաջնորդություն փորձագետի կողմից՝ իրենց համայնքներում հասարակական լսումները կազմակերպելիս: