Գորիս և Գորայք բազմաբնակավայր համայնքներում աշակերտների համար բնապահպանական վարքագծի ձևավորմանն ուղղված դասընթացներ

«ՄաքուրԴաշինք» ծրագրի շրջանակներում Գորայք բազմաբնակավայր համայնքի՝ (Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Գորայք)4 դպրոցներում մոտ 126 աշակերտների հետ կազմակերպվել էին բնապահպանական վարքագծի ձևավորմանն ուղղված դասընթացներ: Դասընթացի ընթացքում աշակերտական համայնքը դիտարկվեց որպես համայնքային փոփոխությունների`ԿԿԹ-ի (Կոշտ կենցաղային թափոնների)կառավարման անմիջական դերակատար:
Ուսուցման ինտերակտիվ մեթոդների միջոցով մասնակիցները սահմանեցին, թե ինչ են իրենցից ներկայացնում թափոնը, ինչ ժամանակահատվածում են շրջակա միջավայրում տարբեր տեսակի թափոնները քայքայվում, և ինչ վտանգ են ներկայացնում թափոնները: Գիտելիքների ամրագրման համար դիտեցին «Աղտոտման հիմնախնդիրը» և «Մայր Բնություն» ֆիլմերը: