Փետրվար – հունիս 2017 Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները ընդհանուր քաղաքային ժառանգության պաշտպաններ

Այսօրվա միջոցառումը՝ «Ճամփորդական նոթատետր. Գյումրի-Կարս քաղաքաշինական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները ընդհանուր քաղաքային ժառանգության պաշտպաններ» ծրագրի ավարտական հանդիպումն է: Ծրագիրը իրականացրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր պատմական ընդհանրությունների ուսումնասիրության միջոցով նպաստել Հայաստանի և Թուրքիայի քաղաքաշինության ոլորտի երիտասարդ մասնագետների միջև երկխոսությանը և աջակցել երկու երկրների ընդհանուր քաղաքաշինական ժառանգության պահպանմանը: Գիրքը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (Հայաստան), ուրբանլաբ սոցիալ-մշակութային հիմնադրամի (Հայաստան) և Ինտեգրման միջազգային ինստիտուտի (Թուրքիա) միասնական աշխատանքի արդյունք է:

Գիրքը Գյումրի (Կումայրի) և Կարս (10-րդ դարում Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը), ներկայումս Հայաստանում և Թուրքիայում գտնվող հարևան քաղաքների մասին է։ Թեև երկուսն էլ տարբեր պատմական հանգամանքների ազդեցության և բախտորոշումների են արժանացել, իրենց քաղաքային կառուցվածքով ու ճարտարապետությամբ բազմաթիվ ընդհանրություններ ունեն, ինչը գեղեցիկ կերպով ներկայացված է գրքում։

Շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 8-ին, ժամը 17:30-ին, Պողոսյան պարտեզների Աչաջուր սրճարանում Մարշալ Բաղրամյան 21 հասցեում:

Ֆինանսավորումը՝ ԵՄ/Եվրասիա Համագործակցության Հիմնադրամ, Հայաստան