Ուղերձների ձևակերպման աշխատաժողով՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում

IMG_20170802_124109

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ս/թ օգոստոսի 1-ին կազմակերպել էր
Աշխատաժողովի ընթացքում տարբեր շահակիր խմբերի համար պոտենցիալ հաղորդագրությունների վերաբերյալ ընդհանուր հասկացություն կազմվեց՝ օգտագործելով աշխատաժողովի մասնակիցների ներդրումը:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ս/թ օգոստոսի 1-ին կազմակերպել էր Ուղերձների ձևակերպման աշխատաժողով՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի ընթացքում տարբեր շահակիր խմբերի համար պոտենցիալ հաղորդագրությունների վերաբերյալ ընդհանուր հասկացություն կազմվեց՝ օգտագործելով աշխատաժողովի մասնակիցների ներդրումը:

Բացահայտվեցին թիրախային լսարանները և հաղորդակցման ուղղիները։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց աշխատել խմբերով, ինչպես նաև ներկայացնել խմբակային աշխատանքը։ Աշխատաժողովը մշակել և վարել են հայ և ամերիկացի էքսպերտներ՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի աշխատակազմի օգնությամբ։

Աշխատաժողովի մասնակիցների թվում էին ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի և Արարատի մարզպետարանների,Արարատի և Արմավիրի մարզերի ՏԻՄ-երի, ԱՄՆ ՄԶԳ-ի, բնապահպանական ՀԿ-ների, ԳԱՏՕ ծրագրի, գործարար համայնքների և ծրագրի գործընկեր ՀԿ-ներըի ներկայացուցիչները։

Մշակված ուղերձները կհաստատվեն ֆոկուս-խմբային քննարկումների ժամանակ ս/թ օգոստոսի 3-ին և 4-ին։

IMG_20170802_121445

IMG_20170801_102512

20170801_120543

IMG_20170802_124050