Աշխատանքի հայտարարություն

urban logo latest
Ծրագրի նկարագրությունը
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (ԱՆԱՊԱԿ-ջուր) ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակնէ խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ուօգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Աշխատանքների նկարագրությունը
ԱՆԱՊԱԿ-Ջուր ծրագրի շրջանակներում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ փնտրում է փորձագետ, ով ծրագրի գործընկեր համայնքներում կներկայացնի և կտեղադրի ավտոմատ հեռախոսային հարցման գործիքը՝որպես վերահսկող և հետադարձ կապ հաստատող մեխանիզմ,ուղղված ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարելավմանը: Միևնույն ժամանակ խորհդատուից ակնկալվում է սովորեցնել գործընկեր համայնքների ներկայացուցիչներին օգտագործել գործիքը և պատրաստել համապատասխան հաշվետվություններ:

Պարտականությունները
• Տրամադրել ՏԱ հեռախոսային հարցման գործիքում տվյալների հավաքագրման մեթոդների տեսակների մասին և հարմարեցնել դրանք ջրային ոլորտի համար:
• Մշակել հետադարձ կապի և վերահսկման մեթոդներ հեռախոսային հարցման գործիքի միջոցով:
• Տեղադրել հեռախոսային հարցման գործիքը տասներկու թիրախային համայնքներում:
• Ստեղծել օգտագործողին հարմարավետ ուղեցույց հեռախոսային հարցման գործիքի դիզայնի, աշխատանքի և օգտագործման վերաբերյալ:
• Տրամադրել վերապատրաստման մոդուլներ,ինչպես նաև սովորեցնել, վերահսկել և վարժեցնել հեռախոսային հետազողության գործիքի օգտագործողներին, համապատասխան ակտիվ խմբերին և ուրիշ շահառուներին:
• Տրամադրել համայնքներում գործիքի օգտագործման դասընթացների, գործնական կիրառման դիտարկումների և արդյունավետության վերաբերյալ վերլուծություններ,ներառյալ՝առաջարկությունները:
• Կատարել ծրագրային այլ պարտականություններ ըստ պահանջի:

Որակավորումներ և փորձ
• Բարձրագույն կրթություն ճարտարագիտական, համակարգչային գիտությունների, հաղորդակցման կամ այլ ոլորտներում
• Առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձ
• Քարոզարշավների կազմակերպման և ազգային կամ տեղական մակարդակով իրականացման փորձ
• Պետական և տարածքային կառավարման համակարգերի և գործառույթների գերազանց իմացություն
• Հարցման գործիքների մասին իմացություն և աշխատանքային փորձ:
• Գերազանց հաղորդակցման ունակություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
• Անհատական և թիմային աշխատանքներում ներգրավելու ճկունություն

Հիմնական արդյունքները
• Հեռախոսային հարցման գործիքի դիզայն և հայեցակարգեր
• Հեռախոսային հարցման գործիքը ներդրված անապակ- ջուր ծրագրի թիրախային համայնքներում
• Հեռախոսային հարցման գործիքի ուսուցողական մոդուլներ
• Հեռախոսային հարցման գործիքի օգտագործման օգտագործողին հարմարավետ ուղեցույց
• Համայնքներում գործիքի օգտագործման դասընթացների, գործնական կիրառման դիտարկումների և արդյունավետության վերաբերյալ վերլուծություն, ներառյալ՝առաջարկությունները:

Հետաքրքրվող թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց հայերեն կամ անգլերեն դիմումները cwp.armenia@gmail.com, որպես թեմա նշելով “ Հեռախոսային հետազոտության գործիքի խորհրդատու”: Դիմումը պետք է ներառի.
• Թեկնածույի CV-ին
• Համապատասխան փորձի համառոտ նկարագիր (1էջիցոչավել)
• Հեռախոսային հարցման գործիքի համառոտ բնութագիր (1 էջից ոչ ավել)