Աշխատանքի հայտարարություն

urban logo latest

Պաշտոն՝ Ջրի քաղաքականության փորձագետ
Աշխատավայրի Հասցե՝ Երևան, Հայաստան
Դիմելու Վերջնաժամկետ՝ 01/07/2017
Պարտականություններ՝
– Տրամադրել տեխնիկական աջակցություն (ՏԱ) քաղաքական կարգավորումների վերահսկման և գործընկեր ՔՀԿ-ների, շահակիրների, այդ թվում՝ ջրի ոլորտի ակտիվ խմբերի գործողությունների հսկման համար
– Աջակցել պետական իրավական ցանցերին և խմբերին գործառույթների արդյունավետ համակարգմանը, մշակմանը, քարոզարշավների պլանավորմանը և իրականացմանը – Նպաստել ջրային ոլորտի հանրային իրավական ցանցի ոչ ֆորմալ և հանրային խորհրդատվական խորհուրների ֆորմալ խմբերի ձևավորմանը
– Աջակցել պետական և տեղական մակարդակով քաղաքականության կանոնակարգերի և խնդիրների մշակմանն ու բարելավմանը, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակությանը խթանող օրենսդրությունը և իրավական նորմերի հետ
– Տրամադրել ՏԱ շահերի պաշտպանության դասընթացների նյութերի և մոդուլների մշակման ժամանակ, ինչպես նաև ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել տեղական իրավական խորհրդատվության խմբերին ու գործընկեր կազմակերպություններին
– Մշակել գործողությունների ծրագիր հատուկ նախաձեռնությունների համար, որոնք կնպաստեն որոշումների կայացման ժամանակ շահառուների մասնակցությանը, ձգտելով ստեղծել համապատասխան հարթակներ և ուղիներ նրանց ձայները լսելի դարձնելու համար
– Տրամադրել ՏԱ Վիրտուալ Հարթակի ստեղծման համար՝ այցելուներին հասանելի դարձնելով այն տեղեկատվությունը, որը կօգնի նրանց ավելի լավ տեղեկացվել որոշումների կայացման գործընթացների և իրենց իրավունքների մասին
– Կատարել ծրագրային այլ պարտականություններ ըստ պահանջի:

ՊահանջվողՀմտություններ՝
– Բարձրագույն կրթություն զարգացման, քաղաքականության/սոցիալական գիտությունների, շրջակա միջավայրի կառավարման կամ այլ նմանատիպ ոլորտներում:
– Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական փորձ, ցանկալի է ջրային ոլորտում – Պետական կամ տեղական հարցերի շուրջ քարոզարշավների պլանավորման և կազմակերպման փորձառություն
– Պետական և տարածքային կառավարման համակարգերի և գործառույթների գերազանց իմացություն
– Անհատական և թիմային աշխատանքներում ներգրավելու ճկունություն
– ՀՀ մարզեր ճամփորդելու պատրաստակամություն
– Գերազանց հաղորդակցման ունակություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
– Համակարգչային հմտություններ՝ Microsoft Word, Excel, E-mail

Դիմելու Գործընթաց՝
Դիմելուկարգը՝ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունները cwp.armenia@gmail.comհասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին: Խնդրումենք Ձեր դիմումի մեջ նշել, որտեղԻց եք տեղեկացել եք այսաշխատանքի մասին MyJob.am կայքից:

Հավելյալ Տեղեկություններ
Ջրի քաղաքականության փորձագետ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ, համատեղ Ուրբսն զարգացման հիմնադրամի ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ միասին իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարում (Անապակջուր)» ծրագիր:
Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար:
– Պայմանագրի տեսակ՝Ծառայությունների մատուցում
– Աշխատանքների տևողությունը՝ 55 օր, հուլիս 15– մարտ 15, 2017

Ծառայությունների նկարագրությունը. Ջրի Քաղաքականության փորձագետը ներգրաված է լինելու ջրային ոլորտի իրավական և օրենսդրական կարողությունների կայացման և հսկման աշխատանքներում: Փորձագետը ծրագրի շրջանակներում ապահովելու է ջրի քաղաքականության գործողությունների տեխնիկական ներուժը, որը կբերի լայն մասնակցության և գիտելիքների հասանելիության, ինչպես նաև կնպաստի բոլոր շահակիրների, մասնավորապես՝թիրախային համայնքների բնակիչների, մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացներին և որոշումների կայացմանը: Ջրի քաղաքականության փորձագետի աջակցելու
էքաղաքացիական հասարակության դիտորդական կազմակերպությունների վերահսկման գործառույթները, մասնակցելու է շահերի պաշտպանության դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը, ակտիվ խմբերի կայացման իրավական հենքերի ապահովմանը: Ջրի քաղաքականության փորձագետը սերտ համագործակցելու է Անապակ-ջուր ծրագրի ողջ թիմի հետ: