Մայիս – Օգոստոս 2011թ – ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և ապակենտորնացման ռազմավարական մոտեցումներ. տեղական ժողովրդավարությունը և քաղաքացիների մասնակցությունը

Ծրագրի նպատակն էր մշակել քաղաքացիների մասնակցությունը խթանող մոտեցումներ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման տեսլականի շրջանակներում: Արդյունքում, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն են ունենալու ձեռք բերել անհրաժեշտ գիտելիք և ուղենիշներ գործելու այնպես, որպեսզի ապահովեն տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունքը:

Ֆինանսավորող. ԱՄՆ ՄԶԳ/Քաունթրփարթ ինթերնեշնլ
Գործընկերներ. Համայնքների ֆինանսիստների ասոցիացիա, Հայաստանի համայնքների միություն, Հայաստանի ավագանիների ասոցիացիա, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Տեղեկատվական համակարգերի զարգացման և ուսուցման կենտրոն:

decentralization-strategy-final-arm-exec-summary