Հոկտեմբեր 2007- Մարտ 2008 – Երիտիտասարդություն չի հանդուրժի կեղծիքը՝ հանուն իր ապագայի

Ծրագիրն իրականացվեց նախագահի ընտրություններից առաջ և հետո: Շիրակի, Տավուշի և Լուռու մարզերի 400 երիտասարդներ սովորեցին թե ինչու է ժողովրդավարությունը կարևոր և ինչպես իրենցից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ դրա խթանման գործում: Հիմնական խումբը, բաղկացած 40 առավել ակտիվ երիտասարդներից, մասնակցեց խորացված դասընթացների: Նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը նրանք, որպես դիտորդներ պատրաստեցին զեկույցներ իրենց դիտարկման վերաբերյալ, որոնք հրապարակվեցին առանձին գրքույկում և տեղադրվեցին համացանցում: Երիտասարդների մի խումբ մասնակցեց ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների մշտադիտարկման հատուկ դասընթացի, ինչը գնահատվեց միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ԵՀԱԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հեռուստաքննարկում հայտնի փորձագետների մասնակցությամբ, որի նպատակն էր բացատրել և քաջալերել հանրությանը անել իրենցից կախված ամեն ինչ թույլ չտալու կեղծիքների իրականացումը առաջակա ընտրություններում:

election report
122eng-Presidential_elections-2008