Մայիս-հոկտեմբեր 2005թ Հանրային իրազեկում՝ հանուն բարելավված քաղաքային միջավայրի

Ծրագրի նպատակն էր իրազեկել համայնքին, որ ժամանակավոր կացարանների ապամոնտաժումից և շինարարությունից հետո բակերում և շրջակայքում կուտակված աղբը, որը պարունակում էր ազբեստի, ապակեբամբակի և այլ վնասակար նյութերի մեծ քանակություններ, մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, առողջությանը և երեխաների կյանքին: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը թիրախային տարածքների բարելավման նպատակով այդ տարածքների բնակչության (փախստականների, նորակառույց և ամրացված շենքերի բնակիչների) մոբիլիզացիան էր: Պրակտիկ դասընթացներ անցկացվեցին համայնքի նախաձեռնող խմբի և երեխաների համար: Ծրագրի արդյունքում համայնքի անմիջական մասնակցությամբ տարածքները մաքրվեցին շինարարական և այլ աղբից և դրանց տեղում ստեղծվեց հանգստի գոտի՝ խաղահրապարակով: Բնակիչների, ծրագրային թիմի, քաղաքապետարանի և դոնորների մասնակցությամբ կազմակերպվեց ծառատունկ: Բարեկարգված տարածքն այժմ հաճելի վայր է մեծահասակների և երեխաների համար:

Copy of Soros Site Development

PA102367