Մայիսի 1- Նոյեմբերի 30 – «Գիտենալու իրավունք» ՖԷ հիմնադրամի սեմինարների նախկին մասնակիցների վերապատրաստում՝ որպես Հայաստանի եվրաինտեգրման հարցերով փորձագետներ

Ծրագրի նպատակն է շարունակել մեծացնել ՖԷ հիմնադրամի սեմինարներին մասնակից երիտասարդների կարողությունները, բարելավել և համակարգել նրանց գիտելիքներ Հայաստան-ԵՄ հարաբերություների վերաբերյալ, վերապատրստել նրանց որպես դասընթացավարների Հայաստանի տարբեր մարզերում:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
– 30 մասնակից կբարելավեն և կհամակարգեն իրենց գիտելիքները Հայաստանի վերջին ժամանակահատվածի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ: Նրանք նախորդ սեմինարներից ստացած գիտելիքների հիման վրա կմշակեն թեզեր՝ նաև առաջարկելով, թե ինչպե՞ս են բարձրացնելու բնակչության իրազեկությունը Հայաստան-Եվրամիություն խնդրների վերաբերյալ:
– 10-15 ընտրված մասնակից կմշակեն փոքր ծրագրեր՝ հիմնվելով իրենց թեզերի վրա՝ նկարագրելով, թե ինչպե՞ս են տարածելու տեղեկատվությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրացման խնդիրների վերաբերյալ:
– 10 մասնակից հնարավորություն կունենան այցելել Եվրոպա՝ ԵՄ/Եվրոպայի խորհրդի գրասենյակներ:

Ամփոփիչ աշխատաժողով_ ՖԷ հիմնադրամ

“Գիտենալու իրավունք” ծրագրի աշխատա֊ժողովի երկու ամփոփիչ օրերը տեղի ունեցան սույն թվականի նոյեմբերի 21 ին և 22֊-ին Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում՝ ազդարարելով սույն թվականի մայիսի 1-ից նախաձեռնած ծրագրի ավարտը։ Ծրագիրը իրականացվել է Ուրբան հիմնադրամի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի օժանդակությամբ։ Աշխատաժողովին ժամանել էին դոնոր կազմակերպությունը և փորձագիտական համայնքը ներկայացնող մի շարք հյուրեր, որոնց թվում էին Ֆելիքս Հեթը՝ հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, պրն. Արա Պապյանը և պրն. Սոս Ավետիսյանը: Գորիսի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Շիրակի Մ.Նալբանդյանի պետական համալսարանը ներակայացնող տասնյոթ ուսնողեր ներակայացրեցին իրենց աշխատանքները, որոնց շարքում էին «Հայաստանի Հանրապետության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը» , «Արդյո՞ք կապ գոյություն ունի ֊ժողովրդավարության և տնտեսական առաջխաղացման միջև» և «Հայաստան-ԵԱՏՄ ինետգրացիոն գործընթացների տնտեսական արդյունքները»։ Ծրագրի ավարտին ուսանողներին հանձվեցին մասնակցության հավաստագրերը։